Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի անտառային և բուսածածկ տարածքներում իրականացվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներ

Կոտայքի մարզի անտառային և բուսածածկ տարածքներում իրականացվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներ 22.08.2023

 Համաձայն ՀՀ Կոտայքի մարզպետի 2023 թվականի օգոստոսի 11-ի համապատասխան որոշման, ՀՀ Կոտայքի մարզում անտառային և բուսածածկ տարածքներոում հնարավոր հրդեհների մշտադիտարկման, դրանց կանխարգելման, արագ արձագանքման և հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողների, համայնքապետարանների և «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի անտառտնտեսության աշխատակիցների կողմից Կոտայքի մարզի անտառային և...

Համահայկական խաղերում Կոտայքը նվաճել է 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ

Համահայկական խաղերում Կոտայքը նվաճել է 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ 21.08.2023

  Օգոստոսի 19-ին Գառնիում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր փակման արարողությունը:   Միջոցառմանը ներկա են եղել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ,...

Կոտայքի մարզում ծնվել է 159 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 159 երեխա 17.08.2023

  Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ծնվել է 159 երեխա՝ 84 տղա և 75 աղջիկ:  Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների՝ ✔Չարենցավանի ծննդատուն՝ 26 երեխա ✔Նաիրիի ծննդատուն՝ 9 երեխա ✔Աբովյանի ծննդատուն՝ 66 երեխա ✔Հրազդանի ծննդատուն՝ 58:  Շնորհավորում ենք և մաղթում առողջություն մեր բոլոր փոքրիկներին: 

Գառնի համայնքում 6 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագծեր են անցկացվում

Գառնի համայնքում 6 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագծեր են անցկացվում 16.08.2023

  Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքում մեկնարկել են ջրագծերի անցկացման աշխատանքները:   Ծրագրի շրջանակում Գառնի համայնքում անցկացվելու են շուրջ 6 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագծեր:   Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր մոտ 106 մլն. դրամ արժողությամբ, որից 60%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 40%-ը ՝ համայնքի ներդրումը:  

Համահայկական խաղերում առաջին տեղ ունենք

Համահայկական խաղերում առաջին տեղ ունենք 16.08.2023

  Համահայկական 8-րդ ամառային խաղերի լողափնյա վոլեյբոլ մարզաձևում Գառնի համայնքի թիմը եզրափակչում մրցել է Դոնի Նախիջևանի թիմի հետ և 2։1 հաշվով զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը՝ նաճելով չեմպիոնի կոչումը:  Շնորհավորում ենք մարզուհիներ Արփինե Բադալյանին և Միլենա Հակոբյանին, ինչպես նաև մարզիչ Անդրանիկ Թադևոսյանին հաղթանակի և Կոտայքի մարզը լավագույնս ներկայացնելու համար:  

Հիմնանորոգվել է Աբովյանի մուտքից դեպի Արզնի տանող 1,4 կմ ճանապարհահատված

Հիմնանորոգվել է Աբովյանի մուտքից դեպի Արզնի տանող 1,4 կմ ճանապարհահատված 15.08.2023

Ավարտական փուլում են Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող հանրապետական նշանակության ճանապարհի 1.4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Շինաշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32