Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ 21.06.2024
Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի մասնագիտական տոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հատկապես Կոտայքի մարզի բոլոր բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետերին և, առհասարակ, առողջապահական համակարգի բոլոր կազմակերպիչներին: Ի տարբերություն շատ այլ ոլորտների, առողջապահական համակարգի աշխատանքը միայն աշխատանք կոչել անհնար է, այն առաքելություն է, որի կենտրոնում մարդու առողջությունն է ու մարդկային կյանքերի փրկությունը: Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհավորելով...

Կոտայքի մարզում մեծ շուքով նշվել է Համբարձման տոնը 17.06.2024
Արժևորելով ազգային մշակույթի պահպանման և տարածման հրամայականը՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը կազմակերպել «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում կազմակերպել և մեծ շուքով անցկացրել է «Համբարձում է, գարուն է» խորագիրը կրող մարզային-մշակութային փառատոնը, որին մասնակցել են մարզի մշակութային կենտրոնների սաները: Միջոցառմանը ներկա են գտնվել Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության,...

Հանգստյան օրերին ևս շարունակվում են աշխատանքային հանդիպումները մարզում բնակվող ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ՝ իրազեկելու ՀՀ կառավարության կողմից մեկնարկած բնակապահովման ծրագրի մասին և պատասխանելու մեր հայրենակիցներին հուզող հարցերին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հերթական այցով Գառնի համայնքում էր։ Համայնքի ղեկավարի և ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ մարզպետը քննարկել է ծրագրին դիմելու կարգը, ընթացակարգերը, ծրագրի վերաբերյալ ներկայացրել մանրամասներ։...

Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային...

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ շարունակում է իրազեկման աշխատանքներ իրականացնել մարզի համայնքներում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։ Հերթական այցը Չարենցավան համայնքում էր, որտեղ ևս մանրամասն ներկայացվել են ծրագրի դրույթները և բովանդակությունը։ Պարզաբանվել և գույքագրվել են նաև ներկաների կողմից հնչած բազմաթիվ հարցեր։

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումը՝ Կոտայքի մարզպետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով: Հերթական իրազեկման այցով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը աշխատանքային խմբի և Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի ու Նոր...