Նորություններ
Լրահոս

Փրկարարի օրվա կապակցությամբ Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը քիչ առաջ ընդունել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության մի շարք ծառայողների՝ վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանի գլխավորությամբ: Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Առնակ Ավետիսյանը կառավարության, մարզպետարանի անունից անվերապահ աջակցություն է հայտնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության բոլոր աշխատակիցներին՝ շարքային ծառայողից մինչև ծառայության դասային...

ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հարգելի՛ ծառայողներ, ծառայության վետերաններ, Շնորհավորում եմ Փրկարարի օրվա կապակցությամբ: Արտակարգ իրավիճակների հաղթահարման և քաղաքացիական պաշտպանության կարևոր գործում անգնահատելի է ձեր առաքելությունը: Ձեր մարդասիրական աշխատանքը սոսկ աշխատանք չէ, այլ նվիրում, որն արժանի է միայն երախտիքի և խորին հարգանքի: Զուր չէ, որ ձեր անբասիր, սրտացավ, մարդակենտրոն և արժանապատիվ ծառայության շնորհիվ վայելում եք մեր...

Պարզաբանում 04.09.2020
Այսօր առավոտյան Hraparak.am լրատվական կայքում տեղադրվել է «Ռոմանոս Պետրոսյանի և ԲԿ տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում» վերտառությամբ հոդված, որում առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչի առնչությամբ Կոտայքի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել հետևյալը. «Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը 2020 թվականի հունիսի 26-ից ոչ թե գտնվում է արձակուրդում, այլ համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»...

Ոոռգման համակարգերի արդիականացման ծրագիրը շատ շուտով կմեկնարկի Կոտայքի մարզում 04.09.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Ռռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը շատ շուտով մեկնարկելու է նաև Կոտայքի մարզում: Մարզում նախատեսված աշխատանքների իրականացման շինարարական արժեքը ավելի քան 519,5 մլն դրամ է, որի 10%-ը համայնքի մասնակցության չափն է: Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում մարզի Գողթ, Ակունք, Արամուս, Ձորաղբյուր, Ողջաբերդ, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Նոր Արտամետ, Կարենիս, Պռոշյան, Քանաքեռավան, Ջրառատ համայնքներում...

Նոր Երզնկայում կառուցվում է խաղահրապարակ և պուրակ 03.09.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 2 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում մեկնարկել են խաղահրապարակի և պուրակի կառուցման շինարարական աշխատանքներ: Խաղահրապարակի կառուցման շահած ծրագրի արժեքը 22 272 206 դրամ է, որի 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70 %-ը՝ համայնքի ներդրումը: Պուրակի կառուցման շահած ծրագրի արժեքը 19 710 874 դրամ է, որի 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70 %-ը՝ համայնքի ներդրումը: Նշենք, որ համայնքային...

Մեր մարզի բնակիչներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները Գինեսի հերթական ռեկորդ են սահմանել 03.09.2020
Մեր մարզի Չարենցավան համայնքի բնակիչներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում գրանցել են համաշխարհային և Գինեսի հերթական ռեկորդները: Յուրի Սաքունցը ձեռքերի վրա հենված դիրքում ատամներով քաշելով՝ տեղից շարժել է 4տ. 100կգ. քաշ ունեցող ավտոմեքենան, իսկ Արթուր Սաքունցին հաջողվել է ատամներով քաշելով՝ տեղից շարժել 12տ. քաշ ունեցող ավտոբուսը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախագահ...