Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոչ ենք անում մեր մարզի բոլոր համայնքների բնակիչներին՝ ձևավորելու կամավորական ջոկատներ՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին միանալու նպատակով

22.10.2020

Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ.

Ականջալուր լինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և հաշվի առնելով ստեղծված ներկա վիճակն ու մեր անելիքները՝ կոչ ենք անում մեր մարզի բոլոր համայնքների բնակիչներին՝ այս պահից սկսած դիմելու ձեր համայնքի համայնքապետարաններ՝ կամավորագրվելու, ձևավորելու կամավորական ջոկատներ՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին միանալու նպատակով:

Պետք է գիտակցենք, որ այլ ճանապարհ չունենք, քան պայքարելը մինչև վերջ՝ մեր իրավունքների և մեր ազատության համար:

Ուստի, ևս մեկ անգամ հորդորում ենք դիմել ձեր համայնքի համայնքապետարաններ՝ կամավորագրվելու և միասին իրականացնելու մեր հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը:

Ի գո՛րծ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22