Նորություններ
Լրահոս

Մեղրաձոր խոշորացված համայնքի բնակավարերում իրականացվող աշխատանքների որակը և ծավալը տեղում տեսնելու և եղած խնդիրներն ու առաջիկա ծրագրերը պատասխանատուների հետ քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանն այսօր նաև Մեղրաձոր խոշորացված համայնքում էր: Ա.Ավետիսյանն այցելել է Աղավնաձոր բնակավայր, որտեղ կառավարության սուբվենցիոն երկու ծրագրերով իրականացվում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ: Փոխմարզպետը շրջել է...

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի՝ Հրազդանի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Լեռնանիստ համայնքում էր, որտեղ կառավարության սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ: Մարզպետի խորհրդականների և Լեռնանիստ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ փոխմարզպետը նախ եղել է շինհրապարակում, որտեղ այս պահին իրականացվում են հողային նախապատրաստման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը 21.564 410 դրամ է, որից 60...

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի՝ Հրազդանի տարածաշրջան կատարած գերհագեցած օրակարգով աշխատանքային այցերի վերջին կանգառը Ծաղկաձորում էր: Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Ծաղկաձորում ռեկորդային թվով և բյուջեով ծրագրեր են իրականացվելու, որոնք, անշուշտ, տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում համակարգված փոխգործակցության արդյունք է՝ միտված մեր համայնքներում կյանքի որակի բարձրացմանը: Նշենք, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերին զուգահետ Ծաղկաձորում...

Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են շինարարական աշխատանքները Բյուրեղավան համայնքում: Համայնքապետարանը տեղեկացնում է, որ խորհրդային ժամանակներից հետո Բյուրեղավանի Օղակաձև փողոցի 51 շենքի /նախկինում ուսուցչի տուն/ բակում ու շրջակա տարածքում երբևէ ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարվել։ Այժմ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ամբողջ տարածքն ու նոր կառուցված ճանապարհը՝ ընդհանուր 290քմ, ասֆալտապատվել է։

Շարունակվում են Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ: Այսօր հերթական այցով փոխմարզպետը խորհրդականների ուղեկցությամբ Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանում էր՝ մի շարք համայնքներում դիտարկելու 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, համայնքների ղեկավարների հետ քննարկելու նաև այս պահին լուծման ենթակա խնդիրները: Մարզպետի պաշտոնակատարի այցի առաջին կանգառը Սոլակ համայնքում էր, որտեղ 2020 թվականի...

Ամփոփելով Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցերը Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջան՝ նշենք, որ փոխմարզպետը նաև Թեղենիք համայնքում էր: Այստեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում ասֆալտապատվում է շուրջ 100 մետր ճանապարհահատված: Առնակ Ավետիսյանն այստեղ ևս ընդգծել է որակյալ շինաշխատանքների իրականացման կարևորությունը և հորդորել...