Նորություններ
Լրահոս

Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցուն 09.10.2020
Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի։ Azerbaijan hit the Ghazanchetsots Church, the symbol of Shushi, which had been rebuilt after the war in the 90s. Photos by Davit Ghahramanyan ВС Азербайджана обстреляли армянскую церковь Св. Казнчецоц в городе Шуши. Фотограф Давид Каграманян

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ: Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները...
Հանրապետության և մասնավորապես Կոտայքի մարզի հարգարժան ուսուցիչներ, մանկավարժներ, Հայ ժողովրդի համար վճռորոշ այս փուլում ուզում եմ շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով այս պահին հաղթանակ կերտող մերօրյա հերոսների հայրենասիրության և դաստիարակության գործում ձեր ներդրած ավանդի համար: Այսօր, հիրավի, պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, և յուրաքանչյուրս մեր տեղերում, նաև մեր աշխատանքով ու հայրենասիրությամբ ենք կերտելու այդքան բաղձալի...

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։ Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։ Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է...

Կարևոր հայտարարություն Կոտայքի մարզի բնակիչների համար 03.10.2020
Կոտայքի մարզում բնակվող քաղաքացիները ռազմական դրությամբ պայմանավորված իրենց մտահոգող հարցերը կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։ Վերջիններս այդ հարցերի պարզաբանումը ստանալու նպատակով կդիմեն մարզպետարանների պատասխանատուին, ով, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով, անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրի Ձեզ։ Մարզպետարանի պատասխանատու՝ Կոտայքի մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյան

Փառք ու պատիվ ազգային փոքրամասնությունների մեր բոլոր զինվորներին, զինծառայողներին և կամավորներին 01.10.2020
Այս օրերին հայկական բանակի շարքերում մեր միասնական հայրենիքի պաշտպանության գործին են լծված նաև ազգային փոքրամասնության մեր եղբայրները, ովքեր նույնպես խորին հարգանքի և շնորհակալության են արժանի: Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ եղել են Արզնի համայնքում, զրուցել ասորական համայնքի մեր եղբայրների հետ: «Մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի,...