Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյանի N2 հիմնական դպրոցում բացվել է գրադարան-ընթերցասրահ

14.12.2020

 Աբովյանի N2 հիմնական դպրոցի տնօրինության և ուսուցիչների ջանքերով ու գործուն մասնակցությամբ վերանորոգվել, կահավորվել և իր հյուրընկալ դռներն է բացել դպրոցի գրադարան - ընթերցասրահը, որը ծառայելու է որպես նոր կրթամշակութային միջավայր, հանդիպումների ու քննարկումների հարթակ, մտքի, գաղափարի զարգացման կենտրոն, ուր կարող են աշխատել, ստեղծագործել, մտամարտել թե′ ուսուցիչները, թե′ աշակերտները և թե′ հյուրերը:

 Գրադարան-ընթերցասրահ հիմնելու գաղափարը տնօրենի պաշտոնակատարինն է, որին ոգևորությամբ արձագանքել են դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողական համայնքը:

 Գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության, Կոտայքի մարզպետարանի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, դպրոցի ծնողական խորհրդի անդամներ:

Գրադարանը անվանակոչվել է նշանավոր հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա Շահան Նաթալիի անունով, ում թոռը և հանդիսացել է գրադարան-ընթերցասրահի հիմնման գլխավոր հովանավորը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16