Նորություններ
Լրահոս

2020 թվականի ընթացքում ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում ի թիվս հանրապետության այլ համայնքների, գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ են ստացել նաև Կոտայքի մարզի Ակունք, Ջրվեժ և Եղվարդ խոշորացված համայնքները, մասնավորապես, Ակունքը ստացել է շուրջ 13 միավոր տեխնիկա՝ անիվավոր տրակտոր, կարտոֆիլատնկիչ, ինքնաթափ մեքենա, պարարտանյութի ցրիչ և այլն, Եղվարդը՝...

Կոտայքի մարզպետը մասնակցել է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին 06.01.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը ներկա է գտնվել Հրազդան քաղաքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին: Պատարագը մատուցել է Տեր-Համազասպ քահանա Գրիգորյանը։

Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները 02.01.2021
Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը: Սահմանված ժամկետների փոփոխության նպատակն է...

2020 թվականին Կոտայքի մարզում հիմնանորոգվել է 56,34 կմ ճանապարհահատված 30.12.2020
2020 թվականին Կոտայքի մարզում հիմնանորոգվել է 56,34 կմ ճանապարհահատված, որից՝ • Պետական բյուջեով ՝ 30.1 կմ ճանապարհ Նոր Գեղի -Արգել -Արզական –Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի հիմնանորոգում- Հիմնանորոգվել է 700 մետր ճանապարհահատված Եղվարդի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհի Եղվարդ-Աշտարակ մայրուղու հիմնանորոգում՝ 12,7 կմ ճանապարհահատված Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզով անցնող տարածքի...

Ընթացիկ տարում մարզի խոշոր բժշկական կենտրոնները վերազինվել են նորագույն սարքավորումներով 30.12.2020
Կոտայքի մարզի ազգաբնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունները որակյալ և անխափան կազմակերպելու նպատակով 2020 թվականի ընթացքում ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, 2020 թվականի հունիսին Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն շահագործման է հանձնել լիովին վերազինված և նորոգված շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, ինչպես նաև Նոր Հաճնի, Մրգաշենի և Քանաքեռավանի համայնքապետարանների...

2020 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն ավարտվել են 30.12.2020
2020 թվականին ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների ստացման նպատակով մարզի 38 համայնքի կողմից ներկայացվել է համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 104 ծրագրային հայտ` ընդհանուր 6.6 մլրդ. դրամ արժեքով։ Ընթացիկ տարում 104 ծրագրերից 99-ի համար կնքվել են պայմանագրեր` 6.1 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով, որից` 63-ի աշխատանքները ավարտվել են, 26-ը ընթացքի մեջ են 10-ը չեն մեկնարկել: Ինչպես նաև 4 ծրագիր գտնվում է համալիր փորձաքննության անցկացման...