Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետը Գառնի և Գողթ համայնքներում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 16.02.2021
Հերթական աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը եղել է մարզի Գառնի և Գողթ համայնքներում: Այցի առաջին կանգառը Գառնիում էր, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ Մեսրոպ Մեսրոպյանը նախ այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ զոհված հերոսների, ապա շրջել կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող աշխատանքների շին.հրապարակներում, ծանոթացել ծրագրերի ընթացքին:...

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը՝ հրատապ լուծման անհրաժեշտություն. Կոտայքի մարզպետը Ողջաբերդում էր 16.02.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի, իր խորհրդական Սևակ Տիգրանյանի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Ողջաբերդ համայնքում, որտեղ, ինչպես հայտնի է, տարիների ընթացքում ձևավորված ցավալի խնդիր կա. սողանքային գոտու հետևանքով շենք-շինությունների վթարայնություն և ըստ այդմ՝ պետության կողմից առավել ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների փոխհատուցման անհրաժեշտություն: Հաշվի առնելով նաև վերջին շրջանում մեր...

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Աբովյան քաղաք 12.02.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է մարզի Աբովյան քաղաքում՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին՝ մարզպետն ընդգծել է նմանօրինակ հանդիպում-քննարկումների հաճախականության կարևորությունն ու...

Ակունքին հատկացվել է հերթական տեխնիկական միջոցը 11.02.2021
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի» շրջանակներում Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքին հատկացվել է հերթական տեխնիկական միջոցը՝ ամենագնաց կիսաբեռնատար տեխօգնության ավտոմեքենան, որի լրակազմի մեջ են մտնում էլեկտրագեներատոր և պլաստիկի զոդիչ: Ավտոմեքենան հարմար է դաշտային պայմաններում աշխատելու, տարատեսակ վթարներ վերացնելու, խողովակներ զոդելու և այլ աշխատանքներ...

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր 10.02.2021
ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Չարենցավան խոշորացված համայնքում՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, համայնքի վարչական ղեկավարները, մարզպետարանի և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ համայնքներ նմանօրինակ...

ՀՀ անվտանգության երաշխավորն առաջին հերթին դուք եք. Կոտայքի մարզպետը ճանապարհել է նորակոչիկներին 09.02.2021
Այսօր՝ փետրվարի 9-ին, Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2021թ. առաջին նորակոչիկները: Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքային համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, Ռազմական ոստիկանության և Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների,...


