Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն այցելել է Կոտայք բնակավայրում գործող «Հատիսի բարիքներ» ջերմատուն և պետական աջակցության ծրագրով Ակունքում հիմնված անասնաֆերմա

11.03.2021

Ակունք խոշորացված համայնք կատարած այցի շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է Կոտայք բնակավայրում գործող «Հատիսի բարիքներ» ջերմատանը, հետևել ջերմոցի գործունեությանն ու զարգացման ծրագրերին։

 Ջերմատան սեփականատեր Տիգրան Նիկողոսյանը 1300 քառակուսի մետր մակերեսով ջերմատանը կաթիլային ոռոգմամբ լոլիկ է աճեցնում, հարակից ունի նաև 7000 քառակուսի մետր ազնվամորու այգի։

 Սեփականատերն օգտվել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ու «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրերից։

 Ընկերությունն ունի հիմնական 8 աշխատատեղ, բերքահավաքի սեզոնին աշխատողների թիվն ավելանում է։

 Ստացված բերքը սպառում են տեղական շուկայում, սակայն ներդրումային ծրագիրն ընդլայնելու և բերքն արտահանելու ծրագրեր ունեն։

 Մարզպետը եղել է նաև Ակունք բնակավայրի՝ 2019 թվականին «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» և «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրերով հիմնած անասնաֆերմայում։

 Ընկերությունն այս պահին ունի 15 հատ տոհմային խոշոր եղջերավոր, 15 հորթուկ, առաջիկայում ևս սպասվում է նոր ծին։

 Ֆերման մեծացնելու ծրագրեր ունեն։ Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության մի շարք ծրագրեր կան, որոնց կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16