Նորություններ
Լրահոս

Պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացվելու են հրաձգության հանրապետական մրցումներ 23.02.2021
2021 թվականի մարտի 22-23-ը պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացվելու են հրաձգության հանրապետական մրցումներ: Յուրաքանչյուր մարզից մրցումներին մասնակցելու են 3 տղամարդ և 3 կին: Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժինը մրցույթով հետաքրքրված անձանց խնդրում է սեղմ ժամկետում տեղեկացնել մասնակցության մասին: Մրցույթի կանոնակարգը՝ http://kotayk.mtad.am/files/docs/52840.pdf

Գեղաշենի մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտեցել 22.02.2021
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել: Նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները մեկնարկել էին դեռևս Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ արդեն 2020 թվականի սուբվենցիայով իրականացվում են բակային հատվածի կառուցման և ինժեներական ցանցի անցկացման աշխատանքներ: Գեղաշենի համայնքապետարանից հայտնել են, որ համավարակով և պատերազմով պայմանավորված՝...

Աշխատանքային խորհրդակցություն Նոր Հաճնի համայնքապետարանում 19.02.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է Նոր Հաճն համայնքում: Քննարկվել են կատարված աշխատանքները, առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: Համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի ներկայացմամբ՝ 2020 թվականի ընթացքում Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են բազմաբնակարան շենքերի թեք տանիքների հիմնանորոգման աշխատանքներ: Կրկին սուբվենցիոն ծրագրով նախորդ տարիներին հիմնանորոգվել է նաև համայնքի մարզադաշտի մարզադահլիճը:...

Գրքի տոնը Բյուրեղավան համայնքի հիմնական դպրոցում 19.02.2021
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2008 թվականից փետրվարի 19-ը Հայաստանում ավանդաբար նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Օրվա շրջանակներում Կոտայքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը ՀԳՄԿ մարզային բաժանմունքի նախագահ, գրող Հակոբ Հարությունի հետ այցելել են Բյուրեղավան համայնքի հիմնական դպրոց և իրանահայ բանաստեղծուհի Շողիկ Սահակեան-Մինասեանի «Օրերի...

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Բյուրեղավան խոշորացված համայնք 18.02.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը խորհրդակցություն է անցկացրել Բյուրեղավան խոշորացված համայնքում։ Քննարկվել են համայնքի ընթացիկ և առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցությանը մասնակցել են Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, վարչական շրջանների ղեկավարները, մարզպետարանի և համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։ Նախքան խորհրդակցությանն անցնելը՝ մարզպետն ընդգծել է մարզպետարան-համայնք միասնական աշխատանքի կարևորությունը:...

Պարտադիր զինվորական ծառայության են մեկնել Հրազդանի տարածաշրջանի զորակոչիկները 17.02.2021
ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ու Հրազդան քաղաքային համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն այսօր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Հրազդանի բաժանմունքի բակից պարտադիր զինվորական ծառայության են ճանապարհել Հրազդանի տարածաշրջանի զորակոչիկներին: Մարզպետն ու քաղաքապետը տղաներին մաղթել են անփորձանք ու խաղաղ ծառայություն: Նորակոչիկներին իր օրհնությունն է ուղղել Հրազդանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Համազասպ...


