Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

03.03.2021

 ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը:

 Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Էդիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:

 Մարզպետին զեկուցվել է ձմեռային զորակոչի ընթացքի մասին:

 Արթուր Բաղրամյանը հավաստիացրել է, որ զորակոչն ընթանում է բնականոն հունով և հընթացս լուրջ խնդիրներ չեն առաջացել:

 Քննարկվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման և ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:

 Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57