Նորություններ
Լրահոս
Ամեն ինչ զինվորի և առաջնագծի համար 03.11.2020
Կոտայքի մարզային ենթակայության մի շարք դպրոցներ «Դպրոցը`բանակին», «Մենք ենք մեր սահմանները» կարգախոսներով ևս միացել և ակտիվորեն մասնակցում են «Քողարկող ցանցեր զինվորի համար» կամավորական նախաձեռնությանը: Մարզի մոտ երկու տասնյակ դպրոցներում ուսուցիչների, աշակերտների և ծնողների ներուժն օգտագործելով՝ առաջնագծի համար պատրաստվում են քողարկվող ցանցեր. մի քանի խմբաքանակ արդեն իսկ ուղարկվել է ըստ անհրաժեշտության: Աշխատանքները շարունակական...
Հայաստանի կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբ, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։ Պետական բյուջեի հաշվին մարզպետարանները գնումներ են սկսել՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու նպատակով: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին համապատասխան: Քննարկվում է նաև մասնավոր սեկտորի կողմից...
Նոր Երզնկա համայնքը շատ շուտով կունենա խաղահրապարակ և պուրակ 03.11.2020
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մեր երկրում հայտարարված ռազմական դրությանը զուգահեռ, մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը: Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 2 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում մեկնարկած խաղահրապարակի և պուրակի կառուցման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Տարածքները բետոնապատվել են, առանձնացվել, տեղադրվել են եզրաքարեր:...
Առողջ պահենք մեր թիկունքը 02.11.2020
Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, Կորոնավիրուսի վարակը շարունակում է չափազանց բարձր ցուցանիշ գրանցել մեր երկրում, ինչն էլ իր հերթին հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում առողջապահական համակարգի համար, իսկ դա պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ լուրջ խնդիրների կարող է հանգեցնել: Նման իրավիճակում կրկին հորդորում և կոչ եմ անում առավել լրջորեն վերաբերել կորոնավիրուսի վարակի հաղթահարմանն ուղղված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը՝ պարտադիր...
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում 23.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ...
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք,...