Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայտարարվում է գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ

22.03.2021

 ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։

 Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությանը։

 ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող և հաղթող Ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

 «Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
«Իմ Գյուղը» նախագծի գյուղատնեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման ծրագրին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք՝

• ովքեր ունեն գործարար նախաձեռնությունների ծրագիր կապված գյուղատնտեսական ապրանքների վերամշակման և սննդի արտադրության հետ,
• ունեն նորարարական ծրագրեր գյուղատնտեսության զարգացմանն ու արդիականացմանը խթանելու համար,
• ովքեր ունեն տվյալ բնակավայրում իրենց սեփականությունը հանդիսացող տարածք՝ գործունեություն ծավալելու համար,
• ովքեր պատրաստակամ են ներդնել ֆինանսական միջոցներ Նախագծի ընդհանուր արժեքի 30%-ի չափով,
• ովքեր Նախագծի մեկնարկին կլինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
• ովքեր նվազագույնը երեք տարի պարտավորվում են իրականացնել Նախագիծը,
• ովքեր պարտավորվում են իրականացնել ՄԱԶԾ ԿՀ ծրագրի կողմից մշակված և ծառայությունների բարելավմանն ուղղված դրույթները, մասնակցել վերապատրաստման դասընթացներին ու միջոցառումներին,
• ովքեր չեն հանդիսանում ՄԱԶԾ ԿՀ կողմից տվյալ պահին իրականացվող ընթացիկ այլ նախագծերի շահառու։

 Հայտատուները (յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ) կարող են ներկայացնել միայն մեկ նորարարական նախաձեռնության ծրագիր համաֆինանսավորման համար:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց լրացնել և կցել․
• հայտադիմում,
• անձնագիր/նույնականացման քարտի պատճեն (1-ին և 2-րդ էջերը),
• սեփականության վկայականի պատճեն

Նշված փաստաթղթերը լրացնելու և տրամադրելու համար հարկավոր է հետևել https://form.jotform.com/SustainableCommunities/myvillage
ՄԱԶԾ պաշտոնական հղմանը։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժակմետն է ս.թ. ապրիլի 6-ը ՝ ժամը 18:00-ն: Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափանիշներին համաձայն՝ մրցութային հանձնաժողովի կողմից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

  • Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու
  • Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 44) 600 125 բջջային հեռախոսահամարին, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-17:00:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22