Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Արզնի, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ և Գետամեջ համայնքներում էր

22.03.2021

  Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային հերթական այցով եղել է մարզի Արզնի, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ և Գետամեջ համայնքներում:

 Փոխմարզպետ Վասակ Վարդանյանի, համայնքի ղեկավարների, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջել է համայնքներում սուբվենցիոն տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական հրապարակներում, ծանոթացել կատարվող աշխատանքներին:
Համայնքապետարաններում մարզպետին են ներկայացրել նաև առաջիկա ծրագրերը:

 Մեսրոպ Մեսրոպյանի աշխատանքային այցը մեկնարկել է Արզնի համայնքի Հայ-ասորական մշակույթի տնից, որը վերակառուցվում է Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շենքն ամբողջությամբ հիմնանորոգվում է, իսկ երկրորդ հարկում կառուցվում է հանդիսությունների սրահ: Աշխատանքները նախատեսված են ավարտել օգոստոսին:
Մարզպետը եղել է նաև սուբվենցիոն ծրագրով վերանորոգված համայնքային մանկապարտեզում, հետևել կորոնավիրուսային համավարակի շրջանում կրթօջախի գործունեությանը:

 Հաշվի առնելով նաև վերջին ժամանակներում հանրապետությունում համավարակի կրկին ակտիվացումը՝ մարզպետն աշխատակիցներին հորդորել է խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները:

 Մարզպետին ներկայացվել է, որ համայնքում նախորդ տարի ևս մեկ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհները:

 Այս տարի համայնքից Կառավարության հաստատմանն է ներկայացվել 5 սուբվենցիոն ծրագրային հայտ, որով նախատեսում են իրականացնել ներհամայնքային ևս մի քանի փողոցների ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ավտոկայանատեղիի, մինի մարզադաշտի կառուցում և համայնքապետարանի վարչական շենքի վերանորոգում:

 Արզնիից մարզպետն ուղևորվել է Քանաքեռավան համայնք, որտեղ նախորդ տարի 6 սուբվենցիոն ծրագիր է կյանքի կոչվել՝ գազատարի և ջրագծի, ինչպես նաև լուսավորության համակարգի անցկացում, մանկապարտեզի և մշակույթի տան վերանորոգում, ներհամայնքային փողոցների ասֆալտապատում։

 Քանաքեռավանում մարզպետն այցելել է մշակույթի տուն, ծանոթացել ընթացող աշխատանքներին: Մշակույթի տան կահավորման և մանկապարտեզի գույքի ձեռքբերման նպատակով այս տարի համայնքը սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացրել Կառավարություն: Բացի նշվածից, այս տարի ևս 4 սուբվենցիոն ծրագրեր են նախատեսում իրականացնել համայնքում՝ արդիականացնել ջրամատակարարման համակարգը, անցկացնել գիշերային լուսավորություն, իրականացնել գազաֆիկացում, ինչպես նաև ասֆալտապատում՝ քարապատման (խճապատման) եղանակով։

 Այցի շրջանակներում մարզպետը եղել է նաև համայնքի արվեստի դպրոցում, ծանոթացել գործող խմբակներին, հետաքրքրվել անցկացվող միջոցառումներով:

 Մեսրոպ Մեսրոպյանը հագեցած օրակարգով աշխատանքային այցը շարունակել է Մրգաշեն, Նոր Արտամետ և Գետամեջ համայնքներում:
Մրգաշենում մարզպետի այցը սկսվել է արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելով և պուրակում ծառ տնկելով:

 Մրգաշենի համայնքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Մեսրոպ Մեսրոպյանին ներկայացվել է, որ համայնքում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է ճանապարհի ջրահեռացման առուների հիմնանորոգում և նորերի կառուցում, գազաֆիկացում, բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում: 2021 թվականին Մրգաշենից ներկայացվել է 3 ծրագրային հայտ՝ գազաֆիկացում, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի կառուցում, համայնքի գլխավոր հատակագծի կառուցում:

 Մրգաշենում մարզպետն այցելել է նաև համայնքի մանկապարտեզ, որտեղ միայն վերջերս է անցկացվել ջեռուցման համակարգ: Տաք և հարմարավետ մանկապարտեզը կգործի արդեն ապրիլի 1-ից:

 Նոր Արտամետում 2020 թվականին եղել է սուբվենցիոն 3 ծրագիր՝ ներհամայնքային փողոցների ասֆալտպատում, լուսավորության ցանցի անցկացում և ջրահեռացման համակարգի կառուցում: Սուբվենցիոն ծրագրերից ավարտվել է միայն լուսավորության համակարգի անցկացումը, մյուս երկուսի աշխատանքներն ընթացքի մեջ են, կավարտվեն՝ առաջիկայում: Համայնքում առաջիկա օրերին կսկսվի նաև Ոռոգման արդիականացման ծրագիրը:

 Գետամեջ համայնքում էլ անցած տարվա սուբվենցիոն ծրագրով ջեռուցման համակարգ են անկացրել համայնքապետարանում և մշակույթի տանը, որը վերանորոգվել է 2019 թվականին՝ կրկին սուբվենցիոն ծրագրով: Համայնքներում մարզպետը հանդիպումներ է ունեցել նաև բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22