Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանի և Օդեսայի հայագիտական կենտրոնի համագործակցությամբ Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված գառնեցի, Օդեսայում ապրած և ստեղծագործած հայտնի գեղանկարիչ Վալերի Գեղամյանի կյանքին ու գործունեությանը: Միջոցառմանը մասնակցում էին Կոտայքի մարզպետարանի, Օդեսայի հայագիտական կենտրոնի, Գառնիի համայնքապետարանի ներկայացուցիչներ, համայնքի ավագանու անդամներ, գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ: Վալերի Գեղամյանը ուսանել է Մեծն...

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 16.06.2021
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2020 թվականի ամառային զորակոչի արդյունքների ամփոփման և 2021 թվականի ամառային զորակոչի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է: Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, գնդապետ Սուրեն Կարապետյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ,...
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Կոտայքի մարզպետարանում կազմակերպել էր իրազեկման հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է սոցիալական պաշտպանության ոլորտի նոր՝ եռամյա, «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը և քննարկվել վերջինիս շրջանակներում համագործակցության հնարավորություններ Կոտայքի մարզում։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ,...

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 11.06.2021
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելություն: Սոցիալական, առողջապահական, հողաշինական ոլորտին վերաբերող մի շարք հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով նախապես հերթագրված քաղաքացիներին ընդունել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Բարձրաձայնված հարցերը կքննարկվեն մարզպետարանի համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների կողմից:

Հիմնանորոգվել է Գառնի համայնքի երաժշտական դպրոցը 11.06.2021
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքի երաժշտական դպրոցում նախորդ տարի մեկնարկած շինաշխատանքներն ավարտվել են: Ծրագրի շրջանակում շենքն ամբողջությամբ հիմնանորոգվել է՝ տեղադրվել է տանիք, նոր դռներ ու պատուհաններ, իրականացվել են արտաքին ու ներքին հարդարման աշխատանքներ, անց է կացվել ջեռուցման համակարգ: Շահած ծրագրի արժեքը ավելի քան 26 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70 %-ը՝ համայնքի ներդրումը: Այս պահին դպրոց...

Ջրառատ համայնքում հիմքից կառուցվում է մոդուլային շենքով ամբողջովին նոր դպրոց 10.06.2021
Կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում այս պահին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում լայն թափով ընթանում են մոդուլային շենքով ամբողջովին նոր դպրոցի կառուցման աշխատանքները: Նոր շենքը կառուցվում է գործող դպրոցի հարակից տարածքում: Այժմ կառավարության աջակցությամբ կառուցվում է մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային հանրակրթական դպրոց, որը ծառայելու է ոչ միայն որպես ուսումնական հաստատություն, այլև կատարելու է մշակութային...


