Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արվեստն ու մշակույթը՝ առաջնահերթություն

17.09.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Կոտայքի մարզում գործունեություն ծավալող «Հուշեր» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Էդգար Ավետիսյանին:

 Այս տարի լրանում է համույթի հիմնադրման 25- ամյակը, որի աթիթով նախատեսվում է համերգային միջոցառում կազմակերպել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 Էդգար Ավետիսյանը ներկայացրել է համույթի անցած ուղին, հաջողությունները, քննարկվել են համերգի կազմակերպման հետ կապված հարցեր:

 Մարզպետը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում աջակցելու է ոչ միայն միջոցառման կազմակերպմանն ու կայացմանը, այլև էլ ավելի է ամրապնդվելու բազմաթիվ Գրան Պրիների և մրցանակների արժանացած ժողովրդական համույթի հետ հետագա համագործակցությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27