Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԳՄՍ-ն մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը

17.09.2021

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը (այսուհետ՝ Դասընթաց):

Դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետների, երիտասարդների հետ գործնականում աշխատողների և նրանց համար, ում աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը:

Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ներում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետները:

Դասընթացն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլն անցկացվելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-8-ը Աղվերանում: Դասընթացներին յուրաքանչյուր մարզից ընդգրկվելու է 2 մասնակից:

Հայտերը ընդունվում են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 22-ը/էլ. փոստ kotayk-mshakuyt@mail.ru/:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ,
• երիտասարդության ոլորտում առնվազն երկու տարվա փորձառությունը հավաստող տեղեկանք,
• ինքնակենսագրական,
• հետաքրքրվածության նամակ՝ ըստ կից ներկայացվող ձևաչափի (առավելագույնը՝ 200 բառ):

 

• Առավելագույնը 5 բառով նկարագրեք Ձեզ որպես երիտասարդական աշխատող:


• Նշեք, թե որն է դասընթացին մասնակցելու Ձեր նպատակը:


• Կիսվեք երիտասարդության հետ տարվող աշխատանքում Ձեր հաջողված փորձով:


• Ի՞նչ կասեք այն դեպքերի մասին, որոնք այնքան էլ հաջողված չէին:


• Որո՞նք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32