Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանում էր ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը

17.09.2021

 «Քո արվեստը դպրոցում» մշակութային ծրագրի շրջանակում Հրազդանի համայնքապետարանի Կոստան Զարյանի անվան մանկական արվեստի դպրոցում էր ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը:

 Մեծանուն գործչի հետ հանդիպմանը ներկա էին Կոտայքի մարզպետի խորհրդական Արթուր Տաշչյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուներ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանի աշակերտները, նրանց ուսուցիչներն ու տնօրենները:

 Նշենք, որ ծրագրով նախատեսված հանդիպման նպատակն էր ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, ծանոթացնել երիտասարդ սերնդին մեր ժամանակակից արվեստագետներին, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում ներկայում առկա մշակութային հիմնահարցերին։

 Հանդիպումն ուղեկցվել է հատուկ պատրաստված տեսաֆիլմերով և աուդիո-վիզուալ նյութերով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36