Նորություններ
Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ակունք խոշորացված համայնքի Նոր Գյուղ, Կոտայք, Հատիս, Կապուտան, Զովաշեն, Սևաբերդ, Զառ և Ակունք բնակավայրեր։ Բնակավայրերում մարզպետին են ներկայացրել վերջին տարում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Նոր Գյուղում համայնքային միջոցներով հիմնանորոգվել է մշակույթի տունը, ասֆալտապատվել է բնակավայրի 11-րդ փողոցը,...

Ակունք խոշորացված համայնք կատարած այցի շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է Կոտայք բնակավայրում գործող «Հատիսի բարիքներ» ջերմատանը, հետևել ջերմոցի գործունեությանն ու զարգացման ծրագրերին։ Ջերմատան սեփականատեր Տիգրան Նիկողոսյանը 1300 քառակուսի մետր մակերեսով ջերմատանը կաթիլային ոռոգմամբ լոլիկ է աճեցնում, հարակից ունի նաև 7000 քառակուսի մետր ազնվամորու այգի։ Սեփականատերն օգտվել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների...

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով 08.03.2021
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, մեր ամենագեղեցիկներ, շնորհավորում եմ գարնան ամենապայծառ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առիթով: Աներևակայելի ներուժ ունեցող մարդիկ են կանայք, անհասկանալի ձևով հասցնում են ամեն ինչ ճիշտ ժամանակին. հոգ են տանում ընտանիքի մասին, հաջողություններ են գրանցում աշխատանքում, ուսման մեջ և այս ամենին զուգահեռ շարունակում են մնալ խնամված և գեղեցիկ: Դժվար է պատկերացնել մեր երկրի զարգացումն առանց հայ կնոջ դերակատարության: Շատ բնագավառներում ձեր փորձն ու ներուժն...

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին 05.03.2021
ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով պարոն դեսպանի այցը Կոտայքի մարզ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար: Ջոնաթան Լաքոտն ու պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: Երկուստեք...

Կոտայքի մարզում ծնվել է 139 երեխա 04.03.2021
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի փետրվար ամսվա ընթացքում գրանցվել է 137 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 75 տղա և 64 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների` Չարենցավանի ծննդատուն՝ 11 ծնունդ (որից 1-ը զույգ) Նաիրիի ծննդատուն՝ 10 ծնունդ Աբովյանի ծննդատուն՝ 65 ծնունդ (որից 1-ը զույգ) Հրազդանի ծննդատուն՝ 51 ծնունդ:

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 03.03.2021
ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Էդիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, մարզպետի խորհրդական Սևակ...