Նորություններ
Լրահոս

Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցում այսօր տեղի է ունեցել արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված ժամկետային զինծառայողներ Մհեր Հովակիմյանին և Խաչիկ Շախիջանյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որին մասնակցեցին նաև Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ու Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը: Զոհված մեր հերոսները Հրազդան քաղաքից էին: Մհեր Հովակիմյանը Հրազդանի թիվ 10 ավագ, իսկ Խաչիկ Շախիջանյանը Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցների աշակերտներ էին:...

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր եղել է Կոտայքի մարզում: Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ: Նախարարը և մարզպետը հանդիպել են բուժաշխատողներին, հետաքրքրվել կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով, անդրադարձել բնակչության կողմից բարձրացվող հարցերին: Այնուհետև նախարարը մասնակցել է Կոտայքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, ներկայացրել...

Գործարկվել է «Տեղական հարկերի վճարման համակարգ»-ը՝ https://pay.e-community.am/am/ , որի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են առցանց եղանակով՝ առանց համայնքապետարան այցելելու, համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով իրականացնել իրենց պատկանող փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի հարկերի վճարումը։ Անհրաժեշտ է միայն անցնել https://pay.e-community.am/am/ հղումով և փնտրել գույքը մեկ միասնական միջավայրում։ Վճարումը կատարելուց հետո էլեկտրոնային փոստին ուղարկվում է...

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 05.05.2021
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելություն: Սոցիալական, առողջապահական, կրթական, հողաշինական ոլորտին վերաբերող մի շարք հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով նախապես հերթագրված ավելի քան 30 քաղաքացիների ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: Որոշ հարցեր տեղում լուծվել են, մյուսներին տրվել են մանրամասն պարզաբանումներ: Բարձրաձայնված մի շարք խնդիրներ կքննարկվեն մարզպետարանի համապատասխան ոլորտները համակարգող...

121 միլիոն դրամի ներդրում`Ջրվեժ համայնքում 03.05.2021
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրվեժ միավորված համայնքը 34 միլիոն դրամ արժողությամբ երեք հատ աղբատար մեքենա է ստացել։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ։ Ջրվեժում սա առաջին ներդրումը չէ։ Նույն ծրագրով համայնքը ստացել է նաև 270 հատ երեք տեսակի աղբաման (58 հատը 360 լիտր, 66 հատը 606 լիտր և 146 հատը 770 լիտր...

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին 30.04.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխանին: Մարզպետը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալելու համար, ինչպես նաև Կոտայքի և Բելառուսի մարզերի միջև բարեկամական...