Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի գյուղական համայնքներում արտագնա խմբերի միջոցով կիրականացվի պատվաստումային գործընթաց

Կոտայքի մարզի գյուղական համայնքներում արտագնա խմբերի միջոցով կիրականացվի պատվաստումային գործընթաց 29.10.2021

 COVID-19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստումներն ակտիվ ընթանում են նույնիսկ մարզի հեռավոր բնակավայրերում:    Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և մարզի բուժհաստատությունների հետ համաձայնեցման արդյունքում մարզի բժշկական հաստատություններում արդեն իսկ ձևավորված արտագնա խմբերը սահմանված կարգով ու ժամկետներում կիրականացնեն պատվաստումներ՝ ընդգրկվածությունը բարձրացնելու նպատակով, որը միտված է COVID-19 դեպքերի նվազմանը, հիվանդության կանխարգելմանը և...

Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք

Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք 28.10.2021

  Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդացությամբ պայմանավորված «Հրազդանի բժշկական կենտրոն»-ի առանձին բաժանմունքում կորոնավիրուսի հիվանդության ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայություն ծավալելու վերաբերյալ համապատասխան հրամանի, Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք, որը ծավալում է կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային...

Տեղի կունենան հանրային քննարկումներ «Հրազդանի ջրավազանային կառավարման պլան»-ի նախագծի վերաբերյալ

Տեղի կունենան հանրային քննարկումներ «Հրազդանի ջրավազանային կառավարման պլան»-ի նախագծի վերաբերյալ 27.10.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով, 2021թ-ի նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի կունենան «Հրազդանի ջրավազանային կառավարման պլան»-ի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ 3-րդ փուլ): Այլ մանրամասներ՝ https://bit.ly/3mvBfNJ 

Մեկնարկել է «Կոտայքի մարզպետի գավաթ» մրցաշարը

Մեկնարկել է «Կոտայքի մարզպետի գավաթ» մրցաշարը 21.10.2021

 Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի՝ մարզական միջոցառումների անցկացման ծրագրի շրջանակում առաջին անգամ անց է կացվում տղաների և աղջիկների վելեյբոլի՝ «Կոտայքի մարզպետի գավաթ» մրցաշարը, որին մասնակցում են մարզի հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտներով համալրված՝ տղաների 26 և աղջիկների 13 հավաքական թիմեր:  Խաղերն անց են կացվել 9 փնջային խմբերում մարզի համայնքների մարզադպրոցներում և հանրակրթական դպրոցներում:  Մրցաշարի...

Բյուրեղավան համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները

Բյուրեղավան համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները 21.10.2021

 Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բյուրեղավան խոշորացված համայնքում հիմնովին նորոգվել են շուրջ 2790․1քմ տարածք ընդգրկող ներհամայնքային ճանապարհներ՝ Բյուրեղավանում և Նուռնուսում:  Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք՝ 25%-25% համաֆինանսավորմամբ: Այս պահին Բյուրեղավանում ևս երկու սուբվենցիոն ծրագիր ընթացքի մեջ է   քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ներքին հարդարում Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի ներքին բաշխիչ ցանցի և...

ՀՀ Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը Կոտայքի մարզում էր

ՀՀ Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը Կոտայքի մարզում էր 20.10.2021

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզի առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ:  Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Կոտայքի մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության խորհրդական Մարի Բալյանը, վարչության մասնագետներ, Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Ազգային Կենտրոնի Կոտայքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 18:00:36