Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների

Մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների 28.01.2021

 ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ Աբովյան քաղաքում մասնակցել է հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի համար կազմակերպված մոմավառությանը։  Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչեցվել է աղոթք՝ նահատակված մեր հերոսների հոգիների խաղաղության համար: 

Կոտայքի մարզպետն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդական Կարեն Անդրոյանին և տեսչական մարմնի նեկայացուցիչներին

Կոտայքի մարզպետն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդական Կարեն Անդրոյանին և տեսչական մարմնի նեկայացուցիչներին 27.01.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդական Կարեն Անդրոյանին և տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետ Մկրտիչ Վանոյանին:  Մարզպետը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է մարզում առկա խնդիրները, որոնք են՝ անմխիթար վիճակում գտնվող աղբավայրեր, կոյուղիների վերանորոգում և կոյուղաջրերի դուրսբերում, հանքերի, գործարանների աշխատանքի հետևանքով օդի աղտոտվածություն և այլն:  Կողմերը ներկայացրել են խնդիրների լուծման...

Բյուրեղավան համայնքում տեղադրվել են ժամանակակից ԼԵԴ լուսատուներ

Բյուրեղավան համայնքում տեղադրվել են ժամանակակից ԼԵԴ լուսատուներ 27.01.2021

 Խոշորացված Բյուրեղավան համայնքի բյուջեի հատկացումներով քաղաքի և Նուռնուս բնակավայրի կենտրոնական փողոցների, ներհամայնքային թաղամասերի, բազմաբնակարան շենքերի բակերի գիշերային լուսավորության նախկին համակարգն ամբողջովին արդիականացվել է. հին լուսատուները փոխարինվել են ժամանակակից էներգախնայող ԼԵԴ լուսատուներով։  Ընդհանուր առմամբ տեղադրվել է 225 լուսատու։  Տեղադրված էներգախնայող լուսատուներն արդեն ապահովում են համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը։...

Վիրավորում ստացած զինծառայողները 500 000 դրամ աջակցություն կստանան

Վիրավորում ստացած զինծառայողները 500 000 դրամ աջակցություն կստանան 27.01.2021

 Հաստատվել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։  Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի/կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:  Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500.000...

Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները 26.01.2021

    Գառնի-Լանջազատ ճանապարհը միավորում է Հայաստանի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը ` Գառնիի տաճարը և Լանջազատ գյուղը՝ անցնելով Ազատի կիրճով, Ազատ ջրամբարի կողքով՝ միավորելով Կոտայքի և Արարատի մարզերը։ Ճանապարհը թույլ կտա շրջանցել հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք։ Վերականգնման աշխատանքների արդյունքում կգործի դեպի զբոսաշրջային գրավիչ այցելավայրեր, ինչպես օրինակ՝ Դվին հնավայր, Գառնու...

Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել. պարզաբանում

Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել. պարզաբանում 26.01.2021

 Կոտայքի մարզպետարանում այսօր կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։  Մրցույթին մասնակցել է 7 անձ։ Տեղեկացնում ենք, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։  Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նարեկ Վանեսյանը չի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57