Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պարտադիր զինվորական ծառայության են մեկնել Հրազդանի տարածաշրջանի զորակոչիկները

Պարտադիր զինվորական ծառայության են մեկնել Հրազդանի տարածաշրջանի զորակոչիկները 17.02.2021

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ու Հրազդան քաղաքային համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն այսօր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Հրազդանի բաժանմունքի բակից պարտադիր զինվորական ծառայության են ճանապարհել Հրազդանի տարածաշրջանի զորակոչիկներին:  Մարզպետն ու քաղաքապետը տղաներին մաղթել են անփորձանք ու խաղաղ ծառայություն:  Նորակոչիկներին իր օրհնությունն է ուղղել Հրազդանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Համազասպ...

Կոտայքի մարզպետը Գառնի և Գողթ համայնքներում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Կոտայքի մարզպետը Գառնի և Գողթ համայնքներում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 16.02.2021

 Հերթական աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը եղել է մարզի Գառնի և Գողթ համայնքներում:  Այցի առաջին կանգառը Գառնիում էր, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ Մեսրոպ Մեսրոպյանը նախ այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ զոհված հերոսների, ապա շրջել կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող աշխատանքների շին.հրապարակներում, ծանոթացել ծրագրերի ընթացքին:...

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը՝ հրատապ լուծման անհրաժեշտություն. Կոտայքի մարզպետը Ողջաբերդում էր

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը՝ հրատապ լուծման անհրաժեշտություն. Կոտայքի մարզպետը Ողջաբերդում էր 16.02.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի, իր խորհրդական Սևակ Տիգրանյանի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Ողջաբերդ համայնքում, որտեղ, ինչպես հայտնի է, տարիների ընթացքում ձևավորված ցավալի խնդիր կա. սողանքային գոտու հետևանքով շենք-շինությունների վթարայնություն և ըստ այդմ՝ պետության կողմից առավել ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների փոխհատուցման անհրաժեշտություն:  Հաշվի առնելով նաև վերջին շրջանում մեր...

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Աբովյան քաղաք

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Աբովյան քաղաք 12.02.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է մարզի Աբովյան քաղաքում՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով:  Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:  Ողջունելով ներկաներին՝ մարզպետն ընդգծել է նմանօրինակ հանդիպում-քննարկումների հաճախականության կարևորությունն ու...

Ակունքին հատկացվել է հերթական տեխնիկական միջոցը

Ակունքին հատկացվել է հերթական տեխնիկական միջոցը 11.02.2021

 ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի» շրջանակներում Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքին հատկացվել է հերթական տեխնիկական միջոցը՝ ամենագնաց կիսաբեռնատար տեխօգնության ավտոմեքենան, որի լրակազմի մեջ են մտնում էլեկտրագեներատոր և պլաստիկի զոդիչ:  Ավտոմեքենան հարմար է դաշտային պայմաններում աշխատելու, տարատեսակ վթարներ վերացնելու, խողովակներ զոդելու և այլ աշխատանքներ...

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր 10.02.2021

 ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Չարենցավան խոշորացված համայնքում՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով:  Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, համայնքի վարչական ղեկավարները, մարզպետարանի և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:  Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ համայնքներ նմանօրինակ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36