Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրաբերում կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար

Ջրաբերում կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար 20.07.2021

 Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար։ Հուլիսի 21-ից կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը։  Կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրն իրագործելուց հետո բնակավայրում խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի։  Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման առաջին փուլը՝ բարձր ճնշման ջրագծի կառուցումը, իրականացվել է 2020 թվականին՝ կրկին...

Գողթում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ

Գողթում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ 19.07.2021

 Կոտայքի մարզի Գողթ համայնքի բյուջեի միջոցներով կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում ներհամայնքային երկու փողոցներում:  Շուրջ 21 մլն դրամի շրջանակում արդեն ավարտվել է 5-րդ փողոցի ասֆալտապատումը. այսօրվանից էլ ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել 7-րդ փողոցում:  Ընդհանուր առմամբ, հիմնանորոգվում են 1300 մետր երկարությամբ ներհամայնքային երկու ճանապարհահատվածներ: 

Տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ

Տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ 19.07.2021

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:  Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Ա.Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Էդիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ...

Կոտայքի մարզում գործող 6 ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում 7-13 տարեկան 1600 երեխաներ

Կոտայքի մարզում գործող 6 ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում 7-13 տարեկան 1600 երեխաներ 17.07.2021

 Կոտայքի մարզում գործող մանկապատանեկան և առողջարանային 6 ճամբարներում (Հանքավանի «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» և Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր») այսօրվանից առաջին հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում 7-13 տարեկան շուրջ 1600 երեխաներ հանրապետության բոլոր մարզերից։  Առաջնահերթությունը տրվել է Արցախյան 44 օրյա և մյուս պատերազմներում զոհված, հաշմանդամություն...

Կոտայքի մարզպետը ներկայացրել է Քանաքեռավան համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին

Կոտայքի մարզպետը ներկայացրել է Քանաքեռավան համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին 16.07.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր Քանաքեռավանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հովհաննես Քամալյանին:  Շնորհակալություն հայտնելով համայնքի արդեն նախկին ղեկավար Հայկ Սարգսյանին արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին՝ մարզպետը մաղթել է, որպեսզի վերջինիս աշխատանքն ու ջանքերը միտված լինեն բացառապես համայնքի կայուն զարգացման ապահովմանը և...

Կոտայքի մարզում ծնվել է 136 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 136 երեխա 15.07.2021

 Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունիս ամսվա ընթացքում գրանցվել է 134 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 63 տղա և 73 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների Չարենցավանի ծննդատուն՝ 15 ծնունդ (որից 1-ը զույգ) Նաիրիի ծննդատուն՝ 9 ծնունդ Աբովյանի ծննդատուն՝ 60 ծնունդ (որից 1-ը զույգ) Հրազդանի ծննդատուն՝ 50 ծնունդ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 14:13:34