Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Զովունիում բնակելի թաղամաս կկառուցվի

Զովունիում բնակելի թաղամաս կկառուցվի 18.03.2021

 Կառավարությունը հավանություն տվեց «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին։  Ընկերությունն իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքներ և նվիրելու է Եղվարդ համայնքին: Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում: ՀՀ պետբյուջե կմուտքագրվի...

Կոտայքի մարզպետն այցելել է Թումո կենտրոն

Կոտայքի մարզպետն այցելել է Թումո կենտրոն 15.03.2021

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Երևանում այցելել է Թումո՝ տեղում ծանոթանալու ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, դասընթացներին, խմբակներին և այն ամենին, ինչն առաջիկայում ստեղծվելու է Կոտայքի մարզում։ Տեղեկացնում ենք, որ Կոտայքում «Թումո» կենտրոնները բացվելու են Հրազդանում և Աբովյանում, իսկ «Թումո» տուփերը, որոնք կենտրոնի ավելի փոքր տարբերակներն են, և որտեղ երեխաները ստանալու են նախնական գիտելիքներ, գործելու են մարզի այլ համայնքներում։ Այս պահին...

Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը

Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը 15.03.2021

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կանոնակարգը:  Կոտայքի մարզից մրցույթին մասնակցել ցանկացող ընտանիքները մինչև ս/թ մայիսի 25-ը հայտերը պետք է ներկայացնեն համայնքապետարաններ: Համայնքապետարանները մինչև ս/թ մայիսի 30-ը հայտերը ներկայացնում են մարզպետարան: Մրցույթի կանոնակարգը՝ այստեղ  

Մեսրոպ Մեսրոպյյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին

Մեսրոպ Մեսրոպյյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին 15.03.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր տեղակալ Վասակ Վարդանյանի հետ հյուրընկալվել էին Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին:  Սրբազանի հետ մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ երկուստեք շեշտելով երկրի համար բարդ ժամանակներում հանրության միասնականությունն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարևորությունը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզում եկեղեցիների պահպանմանն առնչվող հարցեր:  

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Առինջ, Բալահովիտ, Գետարգել Պտղնի և Վերին Պտղնի համայնքներում էր

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Առինջ, Բալահովիտ, Գետարգել Պտղնի և Վերին Պտղնի համայնքներում էր 12.03.2021

 ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շարունակում է համայնքային շրջայցերը:  Մարզպետն այսօր այցելել է Առինջ, Բալահովիտ, Գետարգել, Պտղնի և Վերին Պտղնի համայնքներ, ծանոթացել համայնքային խնդիրներին, կատարած և առաջիկայում նախատեսված աշխատանքներին: Մարզպետի այցի առաջին կանգառն Առինջում էր:  Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ներկայացմամբ՝ 2020 թվականին Առինջում կյանքի է կոչվել սուբվենցիոն 3 ծրագիր՝ Գ թաղամասի գազաֆիկացում, լուսավորության համակարգի անցկացում և...

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Ակունք խոշորացված համայնք, եղել համայնքի բոլոր բնակավայրերում

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Ակունք խոշորացված համայնք, եղել համայնքի բոլոր բնակավայրերում 11.03.2021

 ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ակունք խոշորացված համայնքի Նոր Գյուղ, Կոտայք, Հատիս, Կապուտան, Զովաշեն, Սևաբերդ, Զառ և Ակունք բնակավայրեր։  Բնակավայրերում մարզպետին են ներկայացրել վերջին տարում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։  Նոր Գյուղում համայնքային միջոցներով հիմնանորոգվել է մշակույթի տունը, ասֆալտապատվել է բնակավայրի 11-րդ փողոցը,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00