Նորություններ
Լրահոս

Համայնքային անցուդարձից 10.12.2021
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով մարզկենտրոն Հրազդան խոշորացված համայնքում իրականացվող ավելի քան 60 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների կապիտալ ասֆալտապատման ծրագիրը գրեթե ավարտվել է: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք՝ 30%-70% համաֆինանսավորմամբ: Գառնի խոշորացված համայնքում էլ ավարտվել են 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցների արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները։ Համայնքի տարբեր փողոցներում,...

Պատվաստումային գործընթացը մարզում շարունակվում է 09.12.2021
COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը Կոտայքի մարզի գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետերում շարունակվում է իրականացվել արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով: Մարզի Թեղենիք, Քարաշամբ բնակավայրերում պատվաստումներն իրականացվում են այսօր՝ դեկտեմբերի 9-ին: Հաջորդիվ, ներկայացված է շաբաթական ժանանակացույցը՝ Ջրաբեր -13.12. 2021թ. Նոր Արտամետ – 10. 12. 2021թ. Գեղարդ – 10. 12. 2021թ. Փյունիկ...

Հայտարարվել է մրցույթ Նաիրիի բժշկական կենտրոնի կառուցման համար 08.12.2021
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է շինարարական բաց մրցույթ Կոտայքի մարզի Նաիրիի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքների իրականացման համար: Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps ( www.armeps.am ) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի հունվարի 17-ը ժամը 10:30: ...

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցն է 07.12.2021
1988 թվականի ավերիչ երկրաշարժից անցել է 33 տարի: Թող էլ երբեք նման արհավիրքներ չկրկնվեն: Խնկարկում՝ ի հիշատակ երկրաշարժի բոլոր նահատակների:

Եղեք իրազեկված 03.12.2021
Կոտայքի մարզում շարունակվում են պատվաստումային սեսիաները մարզի դժվարամատչելի տարածքներում արտագնա պատվաստումային խմբերի միջոցով: Դեկտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում մարզի Ֆանտան, Կարենիս, Զորավան, Նոր Արտամետ, Գետամեջ, Նուռնուս, Քարաշամբ, Արտավազ, Գետարգել, Սարալանջ բնակավայրերում իրականացվել է ընդհանուր թվով 194 պատվաստում: Հաջորդիվ, ներկայացված է շաբաթական ժանանակացույցը՝ • Գողթ - 04.12..2021թ. • Գեղադիր - 03.12..2021թ. • Գեղարդ – 05.12....

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը 26.11.2021
Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն: Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այսօր այցելել են Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Կարինե Հայրապետյանին ու հարազատներին: Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա...


