Նորություններ
Լրահոս

2021 թվականի սուբվենցիոն ծրագրերից 52-ը ավարտվել են, 34 ծրագիր ընթացքի մեջ է 30.12.2021
2021թ. պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով մարզի 30 համայնքի կողմից ներկայացվել է համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 89 ծրագրի փաթեթ`ընդհանուր 6.9 մլրդ. դրամ արժեքով: Այս պահին 89 ծրագրերից 52-ը ավարտվել են, 34-ն ընթացքի մեջ է: Ընդ որում, ավելի քան 20 բնակավայրերում շուրջ 27 ծրագրերով կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ, հիմնանորոգվում և բարեկարգվում բակային հատվածներ. ծրագրերից երկուսի շրջանակում...

Կոտայքի մարզպետն ընդունել է «Հայի Բռունցք« ՀԿ խորհրդի կազմին 30.12.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է նաև 2018 թվականից Հրազդանում ակտիվ գործունեություն ծավալող «Հայի Բռունցք« հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գարիկ Աղասյանին և խորհրդի անդամներին: Երիտասարդները մարզպետին մանրամասն ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները. քննարկվել են նաև երկկողմ համագործակցության տարբերակները: «Պետք է ընդգծեմ, որ բավականին տպավորված եմ ձեր պատկերացումերով, գիտելիքնրով և, ամենակարևորը,...

Համագործակցություն միջազգային կառույցների հետ 30.12.2021
Միջազգային կառույցների հետ համագործակցությունը ևս մարզպետարանի օրակարգի առաջնահերթություններից է: Այս կոնտեքստում առանձնացնենք մի քանի կարևոր հանդիպումներ: Միայն վերջերս Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է վերականգնվող էներգիայի համաշխարհային օպերատոր՝ իսպանական «Ակցիոնա էներջի» ընկերության ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկվել են կառավարություն-մասնավոր հատված փոխգործակցության շրջանակներում մարզում նախատեսվող հողմային կայանների կառուցման ներդրումային...

2021 թվականին մարզում մի շարք ճանապարհաշինական ծրագրեր են կյանքի կոչվել 30.12.2021
2021 թվականի պետական բյուջեով, ինչպես նաև այլ ծրագրերով Կոտայքի մարզում ճանապարհաշինական մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել: Մասնավորապես, 1. Այս պահին ակտիվ ընթացքի մեջ է Երևանից ՝ Ջրաշխարհի հետ հատման տեղից դեպի Գառնի- Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նպաստելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգ երթևեկի կազմակերպմանը: 2. Արդեն կայացել է դեպի Ծաղկաձորի...

Հրազդանի թիվ 6 հիմնական դպրոցի ուսուցչուհի Մարիամ Գրիգորյանը միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել 29.12.2021
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Անանիա Շիրակացու անվան թիվ 6 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, 31 ամյա Մարիամ Գրիգորյանը Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի ուսուցիչների «Պուշկինյան» միջազգային ամենամյա մրցույթի Հայաստանյան պատվիրակության 5 հաղթողներից մեկն է՝ Կոտայքի մարզից միակը: Ամենամյա մրցույթն անցկացվում է Մոսկվայի կառավարության և «Ռոսիյսկայա գազետա» թերթի նախաձեռնությամբ ու միջոցներով։ Մարիամ Գրիգորյանը մրցույթի 2020 թվականի...

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 24.12.2021
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների՝ այս տարվա վերջին ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Բարձրաձայնված բոլոր հարցերին տրվել են մանրամասն պարզաբանումներ ինչպես մարզպետի, այնպես էլ մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետների կողմից:


