Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

 Կոտայքի մարզպետը Արզնի, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ և Գետամեջ համայնքներում էր

Կոտայքի մարզպետը Արզնի, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ և Գետամեջ համայնքներում էր 22.03.2021

  Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային հերթական այցով եղել է մարզի Արզնի, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ և Գետամեջ համայնքներում:  Փոխմարզպետ Վասակ Վարդանյանի, համայնքի ղեկավարների, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջել է համայնքներում սուբվենցիոն տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական հրապարակներում, ծանոթացել կատարվող աշխատանքներին: Համայնքապետարաններում մարզպետին են ներկայացրել նաև առաջիկա ծրագրերը:  Մեսրոպ...

Հայտարարվում է գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ

Հայտարարվում է գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ 22.03.2021

 ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։...

«Սեռական բռնության դրսևորումներ, արձագանքման մեխանիզմեր» թեմայով քննարկում է կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում

«Սեռական բռնության դրսևորումներ, արձագանքման մեխանիզմեր» թեմայով քննարկում է կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում 19.03.2021

 «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Կոտայքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ «Սեռական բռնության դրսևորումներ, արձագանքման մեխանիզմեր» թեմայով հանդիպում է կազմակերպել մարզպետարանում, որն անցկացրել է կենտրոնի փոխտնօրեն Տաթևիկ Աղաբեկյանը:  Հանդիպումը նախատեսված էր մարզում գործող հասարակական (հատկապես առողջապահական, սոցիալական ուղղվածության) կազմակերպությունների...

Կոտայքի մարզպետն Արամուս, Կամարիս, Մայակովսկի համայնքներում էր

Կոտայքի մարզպետն Արամուս, Կամարիս, Մայակովսկի համայնքներում էր 18.03.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է նաև մարզի Արամուս, Կամարիս և Մայակովսկի համայնքներում։ Մարզպետին ուղեկցել են համայնքի ղեկավարները, իր խորհրդականներն ու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները։  Մեսրոպ Մեսրոպյանի այցի առաջին կանգառն Արամուս համայնքում էր, որտեղ առաջին անգամ Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ։ Շինհրապարակում մարզի ղեկավարին ներկայացրել են, որ նախատեսում են մանկապարտեզի շինարարությունն ավարտել օգոստոսին։...

Կոտայքի մարզպետն այցելել է Գեղաշեն և Կաթնաղբյուր համայնքներ

Կոտայքի մարզպետն այցելել է Գեղաշեն և Կաթնաղբյուր համայնքներ 18.03.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է մարզի Գեղաշեն և Կաթնաղբյուր համայնքներում՝ ծանոթանալով համայնքային խնդիրներին, կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ Գեղաշենի համայնքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանը մարզպետին է ներկայացրել նախորդ տարի իրականացված աշխատանքների ծավալը:  2020 թվականի ընթացքում Գեղաշենում սուբվենցիոն 5 ծրագիր է կյանքի կոչվել՝ 2-րդ թաղամասի գազաֆիկացում, խմելու ջրի...

Զովունիում բնակելի թաղամաս կկառուցվի

Զովունիում բնակելի թաղամաս կկառուցվի 18.03.2021

 Կառավարությունը հավանություն տվեց «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին։  Ընկերությունն իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքներ և նվիրելու է Եղվարդ համայնքին: Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում: ՀՀ պետբյուջե կմուտքագրվի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36