Նորություններ
Լրահոս
Ավարտվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզի համայնքային փուլը
02.02.2022
Ավարտվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզի համայնքային փուլի մրցումները:
Մարզի 11 համայնքներից տարածքային փուլեր են անցկացվել վեցում՝ Հրազդանում, Աբովյանում, Նաիրիում, Չարենցավանում, Բյուրեղավանում, Ծաղկաձորում:
Մարզային փուլին մասնակցության իրավունք են ձեռք բերել նշված համայնքների 25 ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ:
Մարզային փուլը տեղի կունենա փետրվարի 4-ին, ժամը 1100-ին՝ Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում:


