Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է ասորական համայնքին 01.04.2022
Ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունը դարերի միջով անցնելով, բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ ավելի ու ավելի է ամրապնդվել: Ուս ուսի տված՝ այսօր էլ շարունակում ենք միասնական հաղթահարել բոլոր փորձությունները և միասին շենացնել մեր հայրենիքը: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կոտայքի մարզում բնակվող ասորական համայնքին՝ մաղթելով, որ այս...

Համայնքային և այլ նշանակության հարցերի քննարկման ուղղությամբ տեղի Է ունեցել հանդիպում 31.03.2022
Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել էր համայնքային և այլ նշանակության հարցերի քննարկմանն ուղղված աշխատանքային հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի, նախարարության համայնքային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Աննա Իվանյանի, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Սմբատ Ղահրամանյանի, Ջրային կոմիտեի մասնագետի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել...

Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ասմունքի՝ Կոտայքի մարզային մրցույթ-փառատոնն ավարտվեց 28.03.2022
Չարենցավանի Եղիշե Չարենցի անվան N5 հիմնական դպրոցում կայացել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ասմունքի մարզային մանկապատանեկան մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են տարածքային փուլերում լավագույն արդյունք ցուցաբերած 40 ասմունքողներ: Մինչ մրցույթի մեկնարկը, փառատոնի մասնակիցները և ժյուրիի անդամները ծաղիկներ են խոնարհել «Գանգրահեր տղայի» և Եղիշե Չարենցի հուշարձաններին: Մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլի ժյուրին գլխավորում էր...

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 28.03.2022
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախ քննարկվել են նախորդ շաբաթ տրված հանձնարարականները՝ • Պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից պահանջարկի հաշվառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները • Մարզում 2022 թվականին նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերի առաջնահերթություն • Կառավարության սուբվենցիոն ծրագրերի...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ 27.03.2022
Թատրոնի ու թատերական արվեստի սիրելի գործիչներ, թատերասեր հասարակություն, Ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ Կոտայքի մարզում թատրոնի և թատերական արվեստի նկատմամբ սերը, հոգածությունը, վերաբերմունքը օրեցօր մեծանում է, իսկ թատրոնի կյանքում հաճելի աշխուժություն է։ Մարզի դրամատիկական թատրոններում պարբերաբար բեմադրվում են նոր ներկայացումներ, կազմակերպվում քննարկումներ, հանդիպումներ թատերական արվեստի հայտնի և...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ծանոթացել է մարզի երթուղային միասնական ցանցի տրանսպորտային պարկին 26.03.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ այսօր ծանոթացել են Կոտայքի մարզի երթուղային միասնական ցանցի տրանսպորտային պարկին։ Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։ Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի...


