Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 24.12.2021
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների՝ այս տարվա վերջին ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Բարձրաձայնված բոլոր հարցերին տրվել են մանրամասն պարզաբանումներ ինչպես մարզպետի, այնպես էլ մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետների կողմից:
Կոտայքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել խոշորացված համայնքների ղեկավարների հետ 24.12.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակայնն այսօր ընդունել է մարզի խոշորացված համայնքների ղեկավարներին: Սա դեկտեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններից հետո առաջին աշխատանքային խորհրդակցությունն էր: Մարզպետը նախ շնորհավորել է նոր ընտրված և վերընտրված համայնքների ղեկավարներին պաշտոնները ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ այսուհետ ևս համատեղ աշխատանքն ընթանալու է բարիդրացիական մթնոլորտում: Սահակյանը միաժամանակ ընդգծել է, որ բոլոր այն...
Կոտայքի մարզպետն ընդունել է բազկամարտի աշխարհի առաջնության չեմպիոն, հրազդանցի Նաիրա Մեսրոպյանին 24.12.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած 2021 թվականի հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Նաիրա Մեսրոպյանին, ով Կոտայքի մարզից է՝ Հրազդան քաղաքից: Զրուցակիցները խոսել են բազկամարտից, առաջնությունից, մրցակիցներից, և, առհասարակ, ոլորտին առնչվող հարցեր քննարկել: Նաիրա Մեսրոպյանն իր քաշային կարգում՝ +65 կգ. ՖՍՀՄ դասակարգումով (ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ), 2 ոսկե մեդալ է նվաճել՝...
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման« ծրագրի շրջանակում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կոտայքի մարզպետարանի, Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ի և միջազգային խորհրդատու՝ «Sweco» ընկերության համագործակցությամբ մարզպետարանում կազմակերպվել է իրազեկվածության բարձրացման և տվյալների հավաքագրման աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են մարզի շահառու համայնքների ներկայացուցիչներն...
Կոտայքի մարզպետը շնորհավորել է ձմեռային զորակոչի կապակցությամբ 22.12.2021
Մեկնարկել է 2021 թվականի ձմեռային զորակոչը: Սիրելի նորակոչիկնե՛՛ր, Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին և այսուհետ նաև ձեզնից է կախված մեր հայրենիքի, մեր երկրի ու մեր սահմանների պաշտպանությունը: Տղե՛րք, Շնորհավորելով ձմեռային զորակոչի մեկնարկի առթիվ՝ եղբայրաբար պիտի խնդրեմ ու հորդորեմ՝ ծառայությանը վերաբերեք որպես սրբազան պարտքի առ հայրենիք, երբեք չկորցնեք զգոնությունն ու սթափությունը, միմյանց թև ու թիկունք լինելով՝ ծառայեք և բոլորդ ողջ ու առողջ վերադարձեք...
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահայանը ներկա է գտնվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան «Ռուսական տան» և Աբովյանում գործող «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» միջև կնքված համագործակցության համաձայնագրի կնքման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կոտայքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, Աբովյանի համայնքապետարանի և այլ կառույցների ներկայացուցիչներ:...