Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզում ծնվել է 137 երեխա 20.07.2022
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում ծնվել է 137 երեխա (որից 1-ը զույգ)՝ 69 տղա և 68 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների • Չարենցավանի ծննդատուն՝ 10 երեխա • Նաիրիի ծննդատուն՝ 15 երեխա • Աբովյանի ծննդատուն՝ 59 երեխա • Հրազդանի ծննդատուն՝ 52 երեխա (որից 1-ը զույգ):

Կոտայքի մարզն ընդգրկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան/ԱՀԿ/ գրասենյակի կողմից իրականացվող` «Հոգեկան առողջության ոլորտում հիմնական բացերի դուրսբերմանն ուղղված գործողությունների» նախագծին, որի շրջանակներում այսօր կայացել է հանդիպում մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պատասխանատու մասնագետներ:...

ՀՀ Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի բաժինը տեղեկացնում է, որ ավարտվել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել են 12 տղաների և 12 աղջիկների թիմեր: Ուրախությամբ ենք հայտնում, որ աղջիկների խմբում առաջնության չեմպիոն է դարձել Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի բաժինը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Թադևոսյանին...

Մարզական հերթական հաղթանակների մասին 10.07.2022
ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը ընդունել են մայիսի 6-9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ձեռնամարտի պատանիների աշխարհի առաջնությանը մեր մարզից մասնակցած և թիմային հաշվարկով երրորդ տեղը զբաղեցրած պատանիներին (մասնակցել են 18 պետություններ), ովքեր մասնակցել են նաև մայիսի 19-25-ին Ուզբեկստանում անցկացված ձեռնամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը (մասնակցել...

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը փուլային տարբերակով լուծում է ստանում 08.07.2022
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում N 1038-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ եւ 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրել ֆինանսական աջակցություն բնակարանի գնման վկայագրի միջոցով, 241,897.5 հազար դրամի չափով: Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից ներկայացված ընտանիքի կազմին համապատասխան հասանելիք բնակարանի...

Գիտական աշխատանքների համար շնորհվող կրեդիտներ. քննարկում Կոտայքի մարզպետարանում 08.07.2022
Կոտայքի մարզպետարանում կայացել է հանդիպում ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, ՀՀ ԱՆ ԱԱԻ - ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի և մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ: Հանդիպումը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը. ներկա են գտնվել ՀՀ Կոտայքի մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պատասխանատուներ: Հանդիպման նպատակը բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ և...