Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացել է «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» խճուղավազքի առաջնությունը

24.10.2022

 Այսօր առաջին անգամ Կոտայքում' Հրազդան-Բջնի ավտոճանապարհին անցկացվել է «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» խճուղավազքի (2 կմ) առաջնություն, որին մասնակցել են մարզի ավելի քան 20 դպրոցների 9-12-րդ դասարանցիներից ձևավորված 5-ական թիմեր (յուրաքանչյուր թիմի կազմում՝ երեք տղա, երկու աղջիկ):

 Առաջնությանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Առաջնության թիմային հաշվարկում լավագույն երեք թիմերն են՝

1-ին տեղ -Քաղսիի միջնակարգ դպրոց

2-րդ տեղ - Զառի միջնակարգ դպրոց

3-րդ տեղ - Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց:

 Մարզպետ Ահարոն Սահակյանը ողջունել է մասնակիցներին և ընդգծել առողջ ապրելակերպի սերմանումն ու սպորտային կյանքի աշխուժացմանն ուղղված նմանատիպ միջոցառումների անցկացումը դպրոցներում:

 Մարզպետը գավաթով և պատվոգրերով է պարևատրել ոչ միայն լավագույն երեք դպրոցների թիմերին, այլ նաև դրամական պարգևներ, պատվոգրեր ու մեդալներ է հանձնել լավագույն արդյունք ցուցաբերած 6 մասնակիցների՝ երեք աղջիկ և երեք տղա:

Աղջիկներ

1-ին տեղ - Նարինե Հովակիմյան՝ Քաղսիի միջնակարգ դպրոց

2-րդ տեղ - Արմինե Վարդանյան՝ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոց

3-րդ տեղ – Լիլիթ Գևորգյան – Քաղսիի միջնակարգ դպրոց:

Տղաներ

1-ին տեղ - Արմեն Ենոքյան՝ Քաղսիի միջնակարգ դպրոց

2-րդ տեղ - Մանուկ Հարությունյան՝ Զառի միջնակարգ դպրոց

3-րդ տեղ - Էդգար Մինասյան՝ Բալահովիտի միջնակարգ դպրոց:

 Մենք ևս շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և շնորհակալություն հայտնում աշակերտներին ու նրանց մարզիչներին ակտիվ մասնակցության համար:

Նմանատիպ մրցաշարերը շարունակական բնույթ են կրելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56