Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Հերոսների Վերականգնողական Քաղաքին» շնորհվել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակ

27.10.2022

 Հոկտեմբերի 23-ին «Հանրային վարկանիշ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշությանը «Հանու՛ն զինվորի» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակ է շնորհվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների Վերականգնողական Քաղաքին»:

 Մրցանակաբաշխության համար հիմք են «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։

 Շնորհավորում ենք «Հերոսների Վերականգնողական Քաղաք» նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցին և նրա թիմին կարևոր հաղթանակի համար:

 Կոտայքի մարզպետարանը այսուհետ ևս կանգնելու է այս թիմի կողքին, թիմ, որի առաքելությունը պատերազմենրում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող զինվորներին, զինծառայողներին և նրանց ընտանիքներին հոգեբանական և բազմաթիվ այլ ծառայությունների մատուցումն է:

Շնորհավորում ենք Ձեզ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56