Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է «Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով միջհամայնքային օլիմպիադայի հաղթողներին

31.10.2022

 Հրազդան  համայնքը  ՀՀ  2022  թվականի  երիտասարդական  մայրաքաղաք ճանաչվելու հանգամանքը հաշվի առնելով՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կազմակերպել է «Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով միջհամայնքային օլիմպիադա, որին մասնակցություն են ունեցել Հրազդան և Ծաղկաձոր համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտները:

 Օլիմպիադայի արդյունքներն  ամփոփված  են և այդ կապակցությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է 1-3 տեղեր զբաղեցրած աշակերտներին, նրանց ուսուցիչներին, ինչպես նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Նարե Ստեփանյանին:

 Մարզպետը  ողջունել է  հյուրերին և  ընդգծել նմանատիպ  նախաձեռնությունների անցկացման կարևորությունը՝ որպես կրթական և մշակութային կյանքի ակտիվացման խթաններից ևս մեկը:

 Մարզի ղեկավարը շնորհավորել է աշակերտներին գրանցած հաջողությունների համար և շնորհակալություն հայտնել թանգարանի տնօրինությանը, դպրոցներին:
Ահարոն Սահակյանը պատրաստակամություն է հայտնել վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ միջոցառումների շարունակականությանը՝ հավաստիացնելով, որ իր ու մարզպետարանի կողմից կլինի համապատասխան աջակցություն արդեն հաջորդ տարի այս օլիմպիադան անցկացնելու մարզային, ինչու չէ, նաև հանրապետական մակարդակով:

 Հանդիպման   ավարտին  «Օրբելի  եղբայրների  կյանքն  ու  գիտական գործունեությունը» թեմայով օլիմպիադայում 1-3 տեղեր զբաղեցրած աշակերտները մարզպետի կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու փոքրիկ նվերներով:

 Աշակերտները պատվոգրերով, շնորհակալագրերով, նվերներով են պարգևատրվել նաև թանգարանի կողմից:

 Շնորհավորում ենք բոլորին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 16:09:58