Նորություններ
Լրահոս

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի նիստ 14.12.2022
ՀՀ Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2022 թվականի ընթացքում ներքին աուդիտի ենթակա միավորներում անցկացված աուդիտի ամփոփման վերաբերյալ նիստ մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանի, համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարների, աուդիտի ենթակա միավորների ղեկավարների, Կոտայքի մարզպետարանի հետ կնքած պայմանագրով ներքին աուդիտի ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցչի մասնակցությամբ:...

Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից 14.12.2022
Տեղի է ունեցել Ակունքի միջնակարգ դպրոցի նորակառույց ռազմամարզական ավանի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնի հրամանատարի տեղակալ Ս. Աբրահամյանը, զինղեկներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր: Ռազմամարզական ավանի շինարարությունը մեկնարկել էր երեք ամիս առաջ. աշխատանքներն իրականացվել...

Մարզկենտրոն Հրազդանում 2022 թվականին հաստատված 7 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 2 մլրդ. դրամ արժեքով 13.12.2022
✔ Խոշոր ծրագիր է իրականացվում Հրազդան համայնքի 3200 բնակիչ ունեցող Լեռնանիստ բնակավայրում. արդիականացվում է խմելու ջրի համակարգը: Սուբվենցիայի շրջանակում կառավարություն- համայնք՝ 70%-30% համաֆինանսավորմամբ անց է կացվում 22 կմ երկարությամբ ջրագիծ: Ծրագրի արժեքը 380 մլն. դրամ է. աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ: ✔ Հրազդանի երեք մանկապարտեզներ՝ թիվ 11, թիվ 6 և թիվ 8, հիմնանորոգվում են. աշխատանքները առաջիկայում կմեկնարկեն: Եվս երկու մանկապարտեզներում՝ թիվ 4 և թիվ 15,...

Կոտայքի մարզում ճանապարհներն անցանելի են 13.12.2022
Այսօր առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհները բաց են ու անցանելի: Մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ճանապարհներին պարբերաբար իրականացվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Անցանելի են նաև մարզով անցնող միջպետական նշանակության Երևան-Սևան մայրուղին, ինչպես նաև հանրապետական նշանակության մյուս ճանապարհահատվածները: Վթարներից, ...

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 12.12.2022
Աշխատանքային երկուշաբթին մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ: Անդրադարձ է կատարվել նախորդ խորհրդակցությանը տրված հանձանարականներին: Օրակարգում՝ Կրթություն. Կառավարության՝ անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերով մարզային ենթակայության՝ Բջնիի, Կարենիսի և Արտավազի դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքն է. մարզպետին ներկայացվել է, որ բոլոր երեք դպրոցներում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում՝ մինչև տարեվերջ:...

Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ. Հիշեցնում ենք, որ ՀՀ Կոտայքի մազպետարանի նիստերի դահլիճում (հասցե. ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Վարչական շենք, 4-րդ հարկ) այս պահին շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից նախաձեռնված հանդիպումը և քաղաքացիների ընդունելությունը, որոնց ընթացքում անձանցից ընդունվում են անհատական դիմումներ ու, ըստ անհրաժեշտության, տրամադրվում խորհրդատվություն, իրականացվում ուղղորդում: Քաղաքացիների ընդունելությունը կշարունակվի մինչև...