Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ծղրիդների դեմ ավիացիոն պայքարի միջոցառումներ են անցկացվելու. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է զգոն լինել

14.07.2023

 ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի և Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի ու Ծաղկեվանքի հարակից տարածքներում 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։

 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խորհուրդ է տալիս ազգաբնակչությանը մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներին արածեցնելուց։

 Խորհուրդ է տրվում նաև զբոսաշրջիկներին նշված օրերին ցուցաբերել առավելագույն զգոնություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16