Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետը եղել է մարզի համայնքներում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին

11.07.2023

 Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին: Այցի օրակարգում՝
1. Վարչապետը եղել է Հրազդանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու մատուցվող ծառայություններին:
2. Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին:
3. Հրազդանում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել նաև թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024 թվականի օգոստոսին:
4. Ծաղկաձոր համայնքում վարչապետը ծանոթացել է սպորտբազայից մինչև Սևանի մայրուղի ձգվող 10 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին:
5. Կառավարության ղեկավարին են ներկայացվել Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17-19 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2023 թվականին:
6. Վարչապետն այցելել է Փամբակի լեռնաշղթայի Ակնալեռ լեռան ստորոտում գտնվող ջրերի շշալցման գործարան, որը կառուցվել է «Էյ ընդ Էմ ռեյր» ընկերության կողմից, ծանոթացել վերջինիս գործունեությանը:
7. Վարչապետը ծանոթացել է 2022 թվականին մեկնարկած Նոր Գեղի–Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
8. Վերանորոգվում է նաև Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15,6 կմ հատվածը: Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին:
9. Հիմնանորոգվում է նաև Աբովյան-Արզնի-Նոր Գեղի հանրապետական նշանակության ճանապարհը: Աշխատանքները մեկնարկել են 2022թ.։ Ծրագիրը գտնվում է ավարտման փուլում:
10. Վարչապետը ծանոթացել է նաև 2019-2022թթ. սուբվենցիայի ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Բյուրեղավան համայնքի պոլիկլինիկայի պայմաններին:
11. Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, որի կառուցման աշխատանքներն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի կողմից:
12. Ակունք համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է համայնքի համար ձեռք բերված տեխնիկական միջոցներին: 2020-2022թթ. սուբվենցիայի ծրագրի շրջանակում ձեռք են բերվել 2 աղբատար, 1 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա՝ ջրցան /աղցան/, 1 վերամբարձ կռունկ և 160 աղբարկղ։
13. Գառնի համայնքում Կառավարության ղեկավարն այցելել է ծիրանի և կեռասի ինտենսիվ այգի, որը հիմնվել է 2022թ.։ «Գառնի ֆուդ» ընկերության և պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 154 մլն դրամ: 16,5 հա հողատարածքի վրա նորագույն տեխնոլոգիաներով հիմնվել են ծիրանի և կեռասի այգիներ:
14. Նույն համայնքում վարչապետը ծանոթացել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գառնի տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրին: Աշխատանքները մեկնարկել են 2021թ., իրականացվել են աշխատանքների 95%-ը:
15. Ջրվեժ համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է համայնքի նորակառույց մանկապարտեզի պայմաններին: Ներկայացվել է, որ 2020-2022թթ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2020թ. մեկնարկել և 2022թ. ավարտվել են 4919քմ հողատարածքի վրա երկհարկանի մանկապարտեզի կառուցման աշխատանքները:
16.Վարչապետը Կոտայքի մարզում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Ավելին` https://shorturl.at/uwzN2
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16