Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզը մասնակցել է տոնական քայլերթին

07.07.2023

 Հուլիսի 5-ին`Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը Երևանում` Ազատության հրապարակից մեկնարկել է տոնական քայլերդ, որն ավարտվել է Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական միջոցառմամբ։

 Համապետական միջոցառման համերգային ծրագրին Կոտայքի մարզը իրենց պարային ելույթներով ներկայացրել նն Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի Խորեոգրաֆիա բաժնի սաները, Բյուրեղավանի «ԾԻԼՔ» ազգային երգ ու պարի և «Հաճն» պարային համույթները։

 Տոնական երեկոյին մասնակցել են հանրապետության մի շարք սիրված ու ճանաչված երաժշտական խմբեր, ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախումբը, զինվորական և ոստիկանական նվագախմբերը և այլն։

 Այս տարի Կոտայքի մարզը քայլերթին ներկայացել է այլ մարզերի համեմատությամբ ամենամեծ պատվիրակությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16