Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2023 թվականին Ծաղկաձորում 8 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել

18.11.2023

2023 թվականին համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված կառավարության 8 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում:
95 000 000 դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառավարության և համայնքի համատեղ` 35% / 65% ֆինանսավորմամբ Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցներում իրականացվում են հենապատերի վերակառուցման աշխատանքներ: Ավարտը նախատեսված է 2024 թվականի փետրվարին:

 Հենապատերի վերակառուցման ծրագիր է իրականացվում նաև Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում:

 Այս ծրագրի ընդհանուր արժեքը 74 000 000 դրամ է: Պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, համայնքի ներդրումը` 65%: Ավարտը նախատեսված է 2023 թվականի դեկտեմբեր ամսին:

 2023 թվականին ճանապարհաշինական 3 ծրագիր է իրականացվել Ծաղկաձորի, Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր բնակավայրերում:
#Աղավնաձորում կապիտալ ասֆալտապատվել է 750 մ, Մարմարիկում 770 մ, Մեղրաձորում 1660 մ երկարության ներհամայնքային ճանապարհահատված:

 Երեք ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է 293 000 000 դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը կազմել է 40%, իսկ համայնքի ներդրումը` 60%:

 Ընթացիկ տարում սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում իրականացվել են նաև խմելու ջրի խողովակների նորոգման և ջրավազանի կառուցման աշխատանքներ:

 Նորոգված խողովակների ընդհանուր երկարությունը 2,2 կմ է:

 Ծրագրի արժեքը 22 500 000 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 60% է, համայնքի ներդրումը`40%:
Աշխատանքներն ավարտված են:

Շուրջ 228 000 000 դրամ արժեքով, կառավարություն - համայնք` 60%/40% համաֆինանսավորմամբ Արտավազ բնակավայրում վերակառուցվում է ջրամատակարարման համակարգը: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թվականի օգոստոսին:

 Փյունիկ բնակավայրում ևս կառուցվում է խմելու ջրի ջրամատակարարման համակարգ` 79 000 000 դրամ արժողությամբ. պետական բյուջեի ֆինանսավորման չափը 60% է, համայնքի ներդրումը`40%: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականի դեկտեմբերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:17:22