Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

15.11.2023

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ և մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած հերթական խորհրդակցությանը։

 Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։

 Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր գերատեսչությունների հետ, գույքագրել յուրաքանչյուր մարզին բաժին ընկնող դպրոցների և մանկապարտեզների անվանացանկը և ամենօրյա ռեժիմով վերահսկել տվյալ օբյեկտների նախագծման, մրցույթների անցկացման, շինարարական աշխատանքների կազմակերպման և որակի հսկողության ողջ շղթան:

 Անդրադարձ է կատարվել մյուս մարզերում ևս միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքներին։

 Հաջորդիվ ներկայացվել է սուբվենցիաների տրամադրման կարգում կատարված վերջին փոփոխությունները և հանձնարարվել հասցեական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններս առաջիկա սուբվենցիոն հայտերը ներկայացնեն ըստ փոփոխված առաջնահերթությունների։

 Հանձնարարվել է նաև գործուն քայլեր ձեռնարկել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և շահագործման աշխատանքներին։

  Առաջիկա ձմեռային սպասարկման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով հանձնարարվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ մարզպետների աշխատակազմերում քննարկումներ կազմակերպել ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունների հետ։

 Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ ոչ պատշաճ մատուցված ծառայության դիմաց ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունները չեն վճարվելու։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16