Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նաիրի համայնքում 2023 թվականին 9 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել

15.11.2023

Կոտայքի մարզի Նաիրի համայնքը 2023 թվականին 9 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել, որոնցով իրականացվում են սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծավալուն աշխատանքներ:

 Համայնքի բոլոր բնակավայրերում՝ Եղվարդում, Քասախում, Պռոշյանում, Զովունիում, Զորավանում, Արագյուղում, Սարալանջում, Բուժականում կատարվել են և այս պահին էլ շարունակվում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ՝ ընդգրկելով շուրջ 30 կմ ճանապարհահատված։

 Ծրագրի արժեքը շուրջ 950․000․000 ՀՀ դրամ է, որից 35%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 65%-ը՝ համայնքի ներդրումը:

 Աշխատանքները որոշ բնակավայրերում դեռ ընթացքի մեջ են:

 Կառավարության սուբվենցիոն ծրագրերից մեկով էլ Եղվարդ, Քասախ, Պռոշյան բնակավայրերի թվով 12 բազմաբնակարան շենքերի տանիքներ ու շքամուտքեր են վերանորոգվում:

 Ծրագրի արժեքը շուրջ 445․000․000 ՀՀ դրամ է, որից 35%-ը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից, իսկ 65%-ը՝ համայնքի։

 Մեկ այլ ծրագրով շուրջ 187․000․000 ՀՀ դրամ արժեքով Բուժական, Քասախ, Եղվարդ բնակավայրերում ավարտվել են կոյուղագծերի կառուցման աշխատանքները:

Ծրագրի 60%-ը ֆինանսավորվում է պետական բյուջեից, 40%-ը՝ համայնքի:

 Այս պահին ընթացքի մեջ է նաև համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության մայրուղու շուրջ 9 կմ երկարության լուսավորության ցանցի կառուցման ծրագիրը:

 Լուսավորվել են նաև Եղվարդի, Քասախի, Պռոշյանի, Զովունու, Զորավանի, Արագյուղի, Սարալանջի, Բուժականի մի շարք փողոցներ:

 Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 154․000․000 ՀՀ դրամ, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 55%-ը համայնքի ներդրումը:

2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Պռոշյան, Քասախ, Արագյուղ, Բուժական բնակավայրերում ոռոգման ցանցի կառուցման ծրագիր է իրականացվում, որով լուծվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի ոռոգման ջրի խնդիրը։

 Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 115․000․000 ՀՀ դրամ, որից 60%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 40%-ը համայնքի ներդրումը:

 Գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվում համայնքի Եղվարդ, Զորավան բնակավայրերում։ Ծրագրի արժեքը շուրջ 60. 000․000 ՀՀ դրամ է. աշխատանքներն իրականացվում են կառավարություն-համայնք՝ 45% / 55% համաֆինանսավորմամբ։

53․000․000 ՀՀ դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակում, կառավարությոն-համայնք 60%/ 40% համաֆինանսավորմամբ Եղվարդ, Զորավան, Սարալանջ բնակավայրերում էլ կառուցվել է շուրջ 3 կմ երկարությամբ խմելու ջրագիծ:

 2023 թվականի սուբվենցիոն 2 ծրագիր էլ վերաբերում է մանկապարտեզաշինությանը: Բուժականում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ հիմքից, իսկ Զովունի բնակավայրում՝ գործող մանկապարտեզի նոր մասնաշենք:

 Զովունիում մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման ծրագրի արժեքը կազմում է շուրջ 250․000․000 ՀՀ դրամ՝ 70% կառավարություն, 30% համայնք համաֆինանսավորմամբ, իսկ Բուժականում մանկապարտեզի կառուցման ծրագրի արժեքը կազմում է շուրջ 430․000․000 ՀՀ դրամ՝ 70% կառավարություն, 30% համայնք համաֆինանսավորմամբ։

Նաիրի համայնքի Պռոշյան և Արագյուղ բնակավայրերում էլ ընթացքի մեջ են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով հաստատված մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները։

 Պռոշյանում մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմում է 240․000․000 ՀՀ դրամ՝ 70% կառավարություն, 30% համայնք համաֆինանսավորմամբ։

 Արագյուղ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմում է 102․000․000 ՀՀ դրամ՝ 70% կառավարություն, 30% համայնք համաֆինանսավորմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16