Նորություններ
Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 01.05.2013
Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առթիվ և մաղթում, որ Ձեր գործնական հաջողությունները մաս կազմեն ինչպես մարզի, այնպես էլ մեր հանրապետության տնտեսության հզորացմանն ու ժողովրդավարական արժեքների լիարժեք ամրապնդմանը: Այս խորհրդանշական տոնի կապակցությամբ պետք է նշեմ նաև, որ Մայիսի մեկը հայ ազգի համար յուրօրինակ է, քանզի հազարամյակներ շարունակ մենք կարողացել ենք համայն աշխարհին ապացուցել մեր աշխատասիրությունն ու աշխատանքի նկատմամբ ունեցած բացառիկ վերաբերմունքը,...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ 30.04.2013
Համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով մարզի մի շարք համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետն այցելել է Բյուրեղավան համայնքի N2 հիմնական դպրոց, որտեղ իրականացվում են տանիքի կառուցման աշխատանքներ: Ծանոթանալով աշխատանքների կատարման...

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ 24.04.2013
Ապրիլի 24-ին մարզկենտրոն Հրազդանում և մարզի մի շարք այլ համայնքներում տեղի են ունեցել Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման արարողություններ և երթեր: Հրազդան քաղաքում տեղադրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող են այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ: Այնուհետև Կոտայքի մարզպետը ծաղկեպսակ է դրել Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղադրված անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես...
ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ 19.04.2013
Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ, Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է գրողների միության անդամների հանդիպում մարզի մտավորականների հետ: Գրողների միության քարտուղար Է. Միլիտոնյանը ներկայացրել է հանդիպմանը մասնակցող գրողների աշխատանքները, այնուհետև տեղի են ունեցել հեղինակային ընթերցումներ, ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրյա գրողների կողմից: Հանդիպման ավարտին Հայաստանի գրողների միության անդամները պատասխանել են նաև...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵԶԴԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ 16.04.2013
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ Նոր Տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Մաղթում եմ, որ ազգային այս տոնի ուրախ տրամադրություններն ուղեկցեն Ձեզ ողջ տարվա ընթացքում` նպաստելով Ձեր ազգային ավանդույթների պահպանմանը: Թո'ղ որ, այսուհետ ևս հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ընթանա դրական զարգացումներով: Ցանկանում եմ, որ գարնան ու բնության զարթոնքի հետ յուրօրինակ կերպով համընկնող այս տոնը համայն եզդի...

<<ԿՈՏԱՅՔ-2013>> ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՄԵՐԳԸ ԵՂՎԱՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ 15.04.2013
Եղվարդի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել <<ԿՈՏԱՅՔ-2013>> երգարվեստի մարզային մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգը: Արդեն իսկ մարզում ավանդույթ դարձած մրցույթ-փառատոնը կազմակերպվել է ՀՀ Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ` մարզային մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում և միտված է մարզում երգարվեստի զարգացմանը: Մարզային մրցույթ–փառատոնի մրցութային փուլերին մասնակցել են մարզի տարբեր համայնքները ներկայացնող շուրջ...


