Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ <<ԲԱԶԵ ԿՈՏԱՅՔ 2013>> ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

10.07.2013

Հանքավանի <<Խոտորջուր>> առողջարանում հուլիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել <<Բազե Կոտայք 2013>> մարզային երիտասարդական հավաքը: Մարզի տարբեր համայնքներից շուրջ 250 երիտասարդներ նախ իրենց համայնքների ջոկատներով, այնուհետև միասնական ճակատներով մրցել են տարբեր սպորտաձևերում, ինչպես նաև պայքարել են երգի, պարի, նորաձևության, նկարչության ոլորտում լավագույնը ճանաչվելու համար:
Միջոցառման բացման արարողությանը, ինչպես նաև փակման՝ գալա համերգին, մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը: Մարզպետը ողջունել է մասնակիցներին և երիտասարդների հետ զրուցել է մարզի, ինչպես նաև առօրյա ծագող հարցերի շուրջ:
Մարզի տարբեր համայնքների երիտասարդների միջև բարեկամական մթնոլորտ ձևավորելու խորհուրդը կրող այս մարզական և մշակութային հավաքի ընթացքում հաղթող ճանաչված երիտասարդները մասնակցելու են <<Բազե 2013>> հանրապետական երիտասարդական հավաքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28