Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

28.06.2013

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պետ Կ.Հակոբյանը զեկուցել է մարզի համայնքների գլխավոր հատակագծերում, ժամանակավոր սխեմատիկ և կադաստրային քարտեզներում նշված հատուկ պահպանվող տարածքների և համայնքների հաշվեկշռում գտնվող հուշարձանների մասին: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Եղիազարյանը ներկայացրել է համայնքներում ոռոգման ներտնտեսային ցանցի ջրագծերի շահագործման, պայմանագրերի կնքման, մատակարարված ջրի վարձավճարների գանձման և ՋՕԸ-ների աշխատանքների կազմակերպման ընթացքը:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը տեղեկացրել է 2013 թվականի վեց ամիսների դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Վ.Թովմասյանը զեկուցել է համայնքային ծառայության իրավիճակի և համայնքային տեղեկատվական համակարգերի շահագործման մասին, իսկ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա.Պետրոսյանը ներկայացրել է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը և դրա իրացման հնարավոր այլընտրանքների վերաբերյալ տեղեկություններ:
Օրակարգի վերջում մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա.Հարությունյանը զեկուցել է ՀՀ օրենքների մեջ կատարված փոփոխությունների մասին: Մարզի խորհրդի նիստի ավարտին քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57