Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզն ընդունել է 1600 ճամբարականների 03.07.2023
Կոտայքի մարզում գործող մանկապատանեկան և առողջարանային 6 ճամբարներում (Հանքավանի «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան») հուլիսի 1-ից առաջին հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում 7-13 տարեկան շուրջ 1600 երեխաներ հանրապետության բոլոր մարզերից։ Առաջնահերթությունը տրվել է Արցախյան 44 օրյա և մյուս պատերազմներում զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների,...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անց է կացրել Մարզի Խորհրդի նիստ 30.06.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անց է կացրել Մարզի Խորհրդի հերթական նիստ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նիստի օրակարգի առաջին կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկույցով հանդես է եկել մարզպետի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով առաջին կիսամյակի դրությամբ առկա պատկերը: Համայնքների կողմից...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը, որին ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, օրենսդիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Շնորհավորելով ներկաներին ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության...

Մարզային բժշկական հաստատությունները Կոտայքի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են 30.06.2023
ՀՀ Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգի շրջանակում մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Ղահրամանյանը հանդիպում-քննարկում է ունեցել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանմանը կից բժշկական հանձնաժողովների անդամների հետ՝ ամփոփելու 2023 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկելու 2023 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, որին հաջորդել է...

Կոտայքի մարզպետի աշխատակազմում քննարկվել է ներդրումային ծրագիր 28.06.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մոտ հանդիպում է տեղի ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի, «Գառ-Գառ» Տոհմային Կենտրոն ՍՊ ընկերության ներկայացուցիչների, ինչպես նաև Չարենցավան համայնքի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու ներկայացվող տոհմային ոչխարաբուծության զարգացման ներդրումային ծրագիրը: Կարևորելով ...

Հանրապետության և, մասնավորապես, Կոտայքի մարզի սիրելի՛ զորակոչիկներ, մեկնարկում է 2023 թվականի ամառային զորակոչը: Այսօրվանից ձեզ համար սկսվում է կյանքի նոր փուլ, որն, անշուշտ, տարբերվում է ձեր կյանքի բնականոն ընթացքից: Այսօր դուք նոր պարտավորություն եք ստաձնում՝ պաշտպանելու մեր պետության սահմանները և ապահովելու մեր սահմանների անվտանգությունը: Սա մի փուլ է, որտեղ դուք կոփվելու եք որպես հայ տղամարդ՝ հայրենասեր, պատվախնդիր, պատասխանատու: Տղե՛րք, ձեր կյանքի այս նոր...