Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել լողափնյա վոլեյբոլի բաց առաջնություն

25.10.2023

 Հոկտեմբերի 14-15-ը Արզնիի Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում կայացել է Կոտայքի մարզի մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների գավաթի բաց խաղարկությունը, որին մասնակցել են տղաների և աղջիկների 14-ական թիմեր Կոտայքի և Արագածոտնի մարզերից:

Տղաների պայքարում`

  • ոսկե մեդալ է նվաճել Բջնի 1 թիմը
  • երկրորդ տեղ է գրավել Գողթ 1 թիմը
  • երրորդ տեղ Բջնի 2 թիմը։

Աղջիկների պայքարում՝

  • ոսկե մեդալակիր է դարձել Գեղաշեն թիմը
  • երկրորդ տեղ՝ Աշտարակ 1 թիմը
  • երրորդ տեղ՝ Զովունի թիմը։

 Մրցանակային տեղ գրաված թիմերը պարգևատրվել են գավաթով, մեդալներով և նվերներով։

 Շնորհավորում ենք բոլոր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34