Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ

10.11.2023

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 27-րդ տարին է լրանում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հատկապես Կոտայքի մարզի բոլոր համայնքային ծառայողներին:

Տեղական ինքնակառավարման համակարգը կարևոր և առաջնային նշանակություն ունի մեր պետության առաջընթացի, հզորացման, ինչպես նաև համայնքների կայուն և համաչափ զարգացման գործում ու նաև մեր համայնքային ծառայողների աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ պատվով իրականացնում է համայնքների առաջընթացին ուղղված գործընթացները:

Պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ Կոտայքի մարզում ձևավորված տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ կարողանում ենք համայնքներում կյանքի կոչել տարիներով չլուծված խնդիրներ, նպաստել սոցիալական և տնտեսական կյանքի աշխուժացմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ՏԻՄ օրվա կապակցությամբ և վերահաստատելով մեր քաղաքականությունը՝ ուղղված մարզի համայնքների համաչափ զարգացմանը՝ վստահեցնում եմ, որ այսուհետ ևս Կոտայքի մարզպետի աշխատակազմն իր գործառույթների շրջանակում շարունակելու է աջակցել մարզի բացառապես բոլոր համայնքներին և համայնքային ծառայողներին՝ մեր քաղաքացիների կենսապայմանները բարելավելու և համայնքային խնդիրները լուծելու նպատակով:

Մաղթում եմ անսպառ եռանդ ձեր համայնքանպաստ առաքելությունն իրականացնելու գործում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16