Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

17.06.2015

   Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ուղեկցությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
   Մարզպետ Կ. Գուլոյանն արժանացել է Վեհափառ Հայրապետի օրհնությանն, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Կոտայքի թեմի առաջնորդի հետ համատեղ քննարկել մարզի հոգևոր գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթանքներ է հղել Կոտայքի նորանշանակ մարզպետ Կ. Գուլոյանին և ցանկացել, որ մարզի ղեկավարն ունենա աշխատանքային բազում հաջողություններ, իր գործունեության ընթացքում դրական զարգացումներ հաղորդվեն մարզային ամենատարբեր ենթակառուցվածքների աշխատանքներին և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմում շարունակվեն եկեղեցաշեն առաքելությունները:
    Կոտայքի մարզպետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանն արժանանալու, ինչպես նաև իր կողմից մարզի Գետարգել համայնքի Սուրբ Նշան եկեղեցին հիմնովին վերանորոգելու առիթով Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակով Հայ Առաքելական Եկեղեցու <<Սուրբ Սահակ Մեսրոպ>> շքանշանով պարգևատրվելու համար:
    Թեմակալ առաջնորդն իր խոսքում նշել է, որ Կոտայքի նորանշանակ մարզպետը մշտապես աջակից է եղել Կոտայքի թեմի հոգևոր ծրագրերի իրականացմանը:
    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ու Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ընդգծել են, որ արդեն իսկ մշակված են համագործակցության հստակ ծրագրեր և մարզի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների համատեղ ջանքերով նոր լիցքեր են հաղորդվելու թեմական աշխատանքների կազմակերպման տարբեր ուղղություններին:
     Կոտայքի մարզպետը տիկնոջ և որդիների հետ միասին նաև մոմեր է վառել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, շրջել Մայր Աթոռի թանգարանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22